Թիֆլիսի արտիստական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թիֆլիսի արտիստական ընկերություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրված1888
Լուծարված1920
Գլխադասային գրասենյակԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
ՏեղագրությունԹիֆլիս, Վրաստան

Թիֆլիսի արտիստական ընկերություն, թատերական կազմակերպություն Թիֆլիսում: Գործել է 1888 թվականից մինչև 1920 թվականը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական կազմակերպությունը հիմնադրվել է 1888 թվականին՝ վարչության նախագահ՝ Եսայի Փիթոևի գլխավորությամբ։ Նույն թվականին կազմակերպվել է ընկերության դերասանական ռուսական խումբը (առաջին ներկայացումը՝ Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն»)։ Ընկերությունը մեծապես նպաստել է Թիֆլիսի թատերական կյանքի զարգացմանը. հրավիրվել են դերասաններ, դերասանական խմբեր, որոնց հետ հանդես են եկել նաև տեղի դերասանները։ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի նոր շենքի բացումը (1896), ինչպես և սեփական թատրոնի շենքի կառուցումն ավելի են ընդլայնել ընկերության գործունեությունը։

Թատրոնի շենքը կառուցվել է Ե. Փիթոևի միջոցներով, բացվել 1901 թվականին (այժմ՝ Ռուսթավելու անվան վրացական թատրոն), այստեղ ներկայացումներ են տվել հայկական, ռուսական և վրացական թատերախմբերը։

Թիֆլիսի արտիստական ընկերության աշխատանքներին մեծապես նպաստել են հայազգի գործիչներ Պ. Բեժանբեկը, Գ. Տեր-Ասատուրովը, Ե. Արղուտինսկայա-Կոզլովսկայան, Տ. Օթարովան և ուրիշներ։

Ընկերությունը գոյատևել է մինչև 1920 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png