Թերեզա Բլանշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերեզա Բլանշար
ֆր.՝ Thérèse Blanchard
Դիմանկար
Ծնվել է1925
ԾննդավայրՓարիզ
Մահացել է1950
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբնորդ
Բալտյուսի արհեստանոցը Կուր դե Ռոանում, որտեղ ստեղծվել են Թերեզա Բլանշարին պատկերող նկարները

Թերեզա Բլանշար (ֆր.՝ Thérèse Blanchard, 1925, Փարիզ - 1950, Փարիզ), լեհական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ Բալտյուսի (նկարչի իրական անունը՝ Բալտազար Կլոսովսկի դե Ռոլա) տասնյակ կտավների համար 1935-1939 թվականներին որպես բնորդուհի հանդես եկած փարիզցի աղջնակ[1]։ 20-րդ և 21-րդ դարերի սահմանագծին նրա անձը գրավել է հետազոտողների տարբեր երկրներից։ 1998 թվականին լույս է տեսել գերմանական ծագում ունեցող ամերիկացի հետազոտող Սաբինա Ռևալդիի՝ Թերեզա Բլանշարին նվիրված հոդվածը[2]։ Իսպանացի հոգեվերլուծաբան Անա Մարիա Տրուխիլյո դե Շիվերի ատենախոսության գլուխներից մեկի հոդվածը նույնպես նվիրված է աղջկան ու Բալտյուսի՝ աղջկան պատկերող նկարներին[3]։ 2013 և 2017 թվականներին տեղի են ունեցել ցուցահանդեսներ, որտեղ հավաքվել են Բալտյուսի բոլոր հայտնի կտավները, որոնցում պատկերված է եղել Թերեզան[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]