Թեսպիս Իկարիացի
Թեսպիս Իկարիացի | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 6-րդ դար |
Ծննդավայր | Ikarion |
Մահացել է | ենթդ․ մ.թ.ա. 6-րդ դար |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, գրող և թատրոնի դերասան |
Թեսպիս Իկարիացի (հունարեն՝ Θέσπις, ինչպես նաև՝ Թեսպիդ, Ք․ա․6-րդ դար,մ.թ.ա. 6-րդ դար, Ikarion - ենթդ․ մ.թ.ա. 6-րդ դար), հին հույն բանաստեղծ և դրամատուրգ ՝ Եգեյան ծովի ատտիկական Իկարիա կղզու բնիկներից։ Թեսպիսին է վերագրվում է արխայիկ, նախաէսքիլեսյան հունական ողբերգությունը, որում գործում էին մեկ դերասան և երգչախումբը։ Թեսպիսի երկերը չեն հասել մինչ մեր օրերը[1]։
Ներդրում ողբերգության զարգացման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեսպիսի գլխավոր նորամուծությունը արվեստում դիֆիրամբներ կատարող երգչախմբի երգեցողությանը գլխավոր հերոս-դերակատար ավելացնելն էր (կամ, ինչպես կոչվում էր Թեսպիսի ժամանակ, «հիպոկրիտ» (հունարեն՝ υποκριτής), այսինքն՝ «պատասխանող» կամ «մեկնաբան» [2],ով առանձնանում էր երգչախմբից և իր խոսքերով պատասխանում երգչախմբային կատարումներին։ Նա նաև ցույց էր տալիս, որ ներկայացման մեջ գլխավոր, հիմնական դերը,այնուամենայնիվ, կատարում էր երգչախումբը)։ Թեսպիսի ողբերգությունների մեներգիչ-դերասանը, փոխելով դիմակները (որոնց գյուտը նույնպես վերագրվում է Թեսպիսին), հետևողականորեն ներկայանում էր տարբեր կերպարներով և շփվում երգչախմբի հետ, որը նրա հետ երկխոսություն էր վարում և լրացնում մենախոսությունների միջև եղած դադարները:Հնարավոր է, որ Թեսպիսն ինքն է դարձել այդպիսի առաջին գլխավոր հերոսը Ք․ա․ 560 թվականին։ Ավելի ուշ՝ Ք․ա․ 534 թվականին, նա նաև դարձավ դրամատուրգների մրցության առաջին հաղթողը։
Երկրորդ դերասանի ներմուծումը Էսքիլոսի, իսկ երրորդինը՝ Սոֆոկլեսի կողմից հնարավորություն տվեց կենդանացնելու գործողությունը՝ այն ավելի մոտեցնելով դրամատուրգիայի մասին ժամանակակից պատկերացումներին։
Հաստատապես Թեսպիսին պատկանող ոչ մի երկ չի հասել մինչ մեր ժամանակները:Հայտնի են նրան վերագրվող մի քանի ողբերգությունների և առանձին դրվագների վերնագրեր, բայց դրանց հեղինակի հարցը վիճելի է[2]։ Հորացիոսի «Պոետական արվեստի մասին» աշխատության մեջ հիշատակվում է, թե Թեսպիսը իր թատերախմբով տեղափոխվում էր մի տեղից մյուսը՝ ներկայացումներ տալով անմիջապես սայլից[3], բայց այս պնդումը նոր ժամանակներում ընկալվում է թերահավատությամբ [4][2]։
Թեսպիսի կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեսպիսը հանդիսանում է գլխավոր հերոսը Գիլբերտի և Սալլիվանի անգլիական համանուն օպերային ներկայացման, որում նա մյուս դերասանների հետ միասին ժամանակավորապես զբաղեցնում է օլիմպիական հին և մոռացված աստվածների տեղը [5]։ XIX դարում գրվել է նաև անգլիացի դրամատուրգ Արթերտոնի «Թեսպիս և Մելպոմենե» դրաման։
Բացի այդ, բանաստեղծը ներկայացված է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերայի նախաբանում, որտեղ նա ելույթ է ունենում որպես կատակերգության հայր։
Իտալիայում մեկի մասին, ով ընտրել է դերասանի ուղին, ասում են, որ նա «բարձրանում է Թեսպիսի կառքի վրա»։
Տեսեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Thespis // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
- ↑ 2,0 2,1 2,2 Albin Lesky. A history of Greek literature. — London: Gerald Duckworth & Co., 1996. — P. 228-229. — 921 p. — ISBN 0-7156-2761-9
- ↑ Квинт Гораций Флакк. О поэтическом искусстве, пер. А. А. Фета
- ↑ Sir Richard Claverhouse Jebb. Greek Literature. — London: MacMillan and Co., 1878. — P. 72. — 163 p.
- ↑ Либретто оперы «Феспис» в Викитеке (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Феспид // Энциклопедия Кольера. — Открытое общество, 1999.
- И. А. Мусский. Феспид (ок. 580 до Р.Х. – ?) // 100 великих актёров. — М.: Вече, 2002. — С. 9—10. — 528 с. — (100 великих). — 20 000 экз. экз. — ISBN 5-7838-1125-4
|