Արիոն (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Արիոն (այլ կիրառումներ) 
Picto infobox auteur.png
Արիոն
Parc de Versailles, Bosquet des Dômes, Arion, Jean-Melchior Raon 01.jpg
Ծնվել է մ.թ.ա. 7-րդ դար
Ծննդավայր Mithymna
Մասնագիտություն բանաստեղծ, գրող և dithyrambic poet
Լեզու հունարեն
Ազգություն հույն

Արիոն (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ-6-րդ դարի սկիզբ), հին հույն բանաստեղծ։

Արիոնը եղել է Ալկմանի աշակերտը և խմբերգի հիմնադիրներից մեկը։

Արիոնի անվան հետ է կապված դիթիրամբոսը։ Նա առաջինը կատարելագործեց այն և կատարեց Կորթոսում, որտեղ ապրել է երկար ժամանակ, չնայած ծնվել է Լեսբոսի Մերիմնոս քաղաքում, եղել է նաև Սպարտայում, որտեղ մասնակցել է երաժշտական մրցություններին և հաղթանակ տարել։

Արիոնը հունական երաժշտության պատմության մեջ խոշոր դեմք է։ Նրա մասին ավանդությունը պատմում է, որ Իտալիայից վերադառնալու ժամանակ նավաստիների ընչաքաղցությունը գրգռում է Արիոնի ժողոված հարստությունը։ Նավաստիները նրան սպանել են ցանկանում։ Արիոնը նրանց խնդրում է թույլատրել մահից առաջ երգելու Օրփեոսի նոմոսը. նրա երգը հմայում է ծովի մի դելֆինի, որը բանաստեղծի դիակը տանում է Տենարու հրվանդանը։

Նրա երգերի թիվը հասնում է երկու հազար ոտանավորի, որոնցից աննշան բեկորներ են մեզ հասել։

Արիոնի նշանակությունն այն է, որ ժողովրդական ստեղծագործության մեջ գոյություն ունեցող դիթիրամբոսը նա գեղարվեստորեն մշակեց և նրան կցեց նույնպիսի կատարելագործված ու քնքուշ երաժշտություն, որի ներդաշնակ հնչյունների ներքո խումբը կատարում էր ռիթմիկ շարժումներ՝ Բաքոսի զոհասեղանի առաջ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 130-131.