Թեջեն (պարսկերեն՝ تجن, միջին և վերին հոսանքներում՝ Հերիրուդ, դարի՝ هریرود [harɛrʊd]), գետԱֆղանստանում, Թուրքմենստանում և Իրանում, մասամբ ծառայում է իբրև Իրանի ու Աֆղանստանի և Թուրքմենստանի և Իրանի սահման։ Սկիզբ է առնում Աֆղանստանում՝ շուրջ 3000 մ բարձրությունից։ Թուրքեմենիայի տարածքում վերջանում է Թեջենի օազիսում։ Երկարությունը 1150 կմ է։
«Թեջեն» անվան ձագումնաբանությունը պարզված չէ։ «Հերիրուդ» անվանումն ունի իրանական ծագում․ ոմանք այն ստուգաբանում են որպես «ջրառատ գետ», ոմանք էլ՝ «լեռնային գետ»
[1]:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 173)։