Թեոդոր Ալբրեխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Ալբրեխտ
Ծնվել էմարտի 28, 1922(1922-03-28)[1]
ԾննդավայրԷսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն
Մահացել էհուլիսի 24, 2010(2010-07-24)[2][1][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրԷսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
ԳերեզմանԷսսեն և Friedhof Bredeney
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱշխատավայրAldi Nord?
ԱմուսինCäcilie Albrecht?[4]
ԵրեխաներTheo Albrecht, Jr.? և Berthold Albrecht?

Թեոդոր Փոլ Ալբրեխտ (առավել հայտինի է Թեո Ալբրեխտ անունով, մարտի 28, 1922(1922-03-28)[1], Էսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - հուլիսի 24, 2010(2010-07-24)[2][1][3][…], Էսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ձեռնարկատեր, «Aldi discount» սննդի ցանցի հիմնադիրը, եղել է Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեո Ալբրեխտը և նրա ավագ եղբայրը՝ Կառլը մեծացել են Էսսեն քաղաքի այն ժամանակվա բանվորական թաղամասում[5]։ Նրա հայրը՝ Կառլ Ալբրեխտ ավագը (1886-1943) եղել է հացթուխ, 1913 թվականին որպես հաց վաճառող նա սկսել է իր սեփական բիզնեսը։ Նրա կինը՝ Աննա Ալբրեխտը (1886-1970) ամուսնու զինվորական ծառայության ընթացքում ղեկավարել է բիզնեսը։ Թեոդորը Թունիսում գերի է ընկել ամերիկացիների կողմից, 1946 թվականին վերադարձել է Գերմանիա։ Ռազմաճակատից վերադարձած եղբայրները ստացել են իրենց ընտանիքին պատկանող փոքրիկ խանութի տնօրինությունը։ 1950 թվականին Ալբրեխտ եղբայրներն արդեն ունեին 13 մթերային խանութ։

1960-ականների սկզբին Գերմանիայում բացվել են «Aldi» անվանումով առաջին խանութները։ 2010 թվականի դրությամբ միայն Գերմանիայում եղել է «Aldi»-ի մոտ 4 հազար խանութ։ Բացի այդ, Ալբրեխտին է պատկանել «Trader Joe's» ամերիկյան ցանցը, որն ուներ մոտ հազար խանութ։

Կառլ և Թեոդոր Ալբրեխտները պարբերաբար գլխավորել են Գերմանիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Բացի այդ նրանց անուններն ընդգրկվել է Եվրոպայի և աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում։

Ըստ «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի՝ 2010 թվականին Թեոդոր Ալբրեխտի կարողությունը գնահատել է 16,7 միլիարդ դոլար, իսկ Կառլինը՝ 23,5 միլիարդ դոլար։

Ալբրեխտ եղբայրները հայտնի են եղել որպես չափազանց գաղտնի մարդիկ․ նրանք խուսափել են լրատվամիջոցներում իրենց անձնական կյանքի մասին որևէ մեկնաբանումից։ Գաղտնի տեղեկությունները վերաբերվել են նաև «Albrechts» ընկերությանը, որն իր գործունեության մասին ոչ մի տեղեկատվություն չի տրամադրել։

Թեոդոր Ալբրեխտի կյանքից հանրությանը հայտնի փաստերից մեկն այն է, որ 1971 թվականին փրկագնի դիմաց նրա առևանգել են։ Առևանգողները 7 միլիոն մարկ փրկագնի դիմաց նրան ազատ են արձակել 17 օր հետո։

Թեոդոր Ալբրեխտը մահացել է 88 տարեկանում, Էսենի իր տանը և թաղվել քաղաքային գերեզմանատանը։ Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ նրա հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ին, խիստ գաղտնիության պայմաններում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 http://www.msnbc.msn.com/id/38448116?gt1=43001
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://www.theguardian.com/business/2019/apr/02/late-grand-dame-of-aldi-clan-sparks-family-feud-with-her-will
  5. «Theo Albrecht Jr Story – Bio, Facts, Networth, Home, Family, Auto | Famous Entrepreneurs | SuccessStory». successstory.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «Billionaire Owner of Trader Joe's, Theo Albrecht, Dies». Forbes.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]