Թեոդոր Աբտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոդոր Աբտ
գերմ.՝ Theodor Abt
Theodor Abt.jpg
Ծնվել էհունվարի 16, 1947(1947-01-16)[1] (73 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի պրոֆեսոր
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1] և պատմական գիտությունների դոկտոր

Թեոդոր Աբտ (գերմ.՝ Theodor Abt, հունվարի 16, 1947(1947-01-16)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի յունգյան վերլուծաբան, ագրարային սոցիոլոգ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Թեոդոր Աբտը Շվեյցարիայի Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում պաշտպանել է գյուղատնտեսական ինժեների մասնագիտացման դիպլոմը (ETH): 1973 թվականից 1979 թվականը Գյուղատնտեսական տնտեսագիտության ինստիտուտում ղեկավարել է երկու շվեյցարական գավառների զարգացման ծրագրերը: 1977 թվականին Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցից պատմաբան Ալբերտ Հաուզերի ղեկավարությամբ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1979 թվականից ղեկավարել է գյուղատնտեսական տնտեսագիտության ինստիտուտի ագրարային սոցիոլոգիայի ֆակուլտետը: 1983 թվականին ETH-ից դոկտորական աստիճան է ստացել: 1987 թվականից աշխատել է էկոլոգիական գիտությունների ֆակուլտետում՝ հետազոտությունների և ուսուցման ոլոտներում: Աբտը 1990 թվականին դարձել է ագրարային սոցոլոգիայի պրոֆեսոր: 1990 թվականից 2011 թվականը «Բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող նախօրինակ երազներ» թեմայով դասախոսություն է կարդացել: 2012 թվականին լքել է ինստիտուտը: 

ETH-ում սովորելու տարիներին նա Ցյուրիխում Կարլ Գուստավ Յունգի անվան ինստիտուտում զուգահեռ անցել է վերլուծալան հոգեբանության դասեր, որը դիպլոմով ավարտել է 1975 թվականին: Այս տարիից սկսած նա սկսում է մասնավոր պրակտիկան որպես յունգական վերլուծաբան: 1982 թվականից 1995 թվականը աշխատել է որպես հսկիչ-վերլուծաբան: 1983-1988 թվականներին Ցյուրիխի Կ. Գ. Յունգի անվան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 1988 թվականից նա զբաղեցնում է Եգիպտոսի արքայական դամբարանների ընկերների հասարակության նախագահի պաշտոնը:

Իր ուսումնասիրություններում Թեոդոր Աբտը կենտրոնանում է արտաքին, շրջապատող աշխարհի հարաբերություններին, ներքին, անգիտակից աշխարհի կարիքների վրա:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Auf der Suche nach einem Dialog mit der Natur. Leitbilder aus der Innenwelt zum Übergang in eine nachhaltige Gesellschaft. In: GAIA. ISSN 0940-5550, Bd. 1, 1992, Հ. 6, S. 318-332.
  • Dorferneuerung mit Seelengewinn. Vortrag gehalten in Krems, anlässlich des 10-jährigen Jubiläums der Dorferneuerung von Niederösterreich է, im Mai 1995. Langversion ursprünglich veröffentlicht in "Dorferneuerung International Wien", Juli 1996, doi:10.3929/ethz-a-004364536.
  • Gesundheitssektor als Wachstumspotential in ländlichen Gebieten aus psychosozialer Sicht. Basierend auf einem Vortrag, gehalten am 5. Oktober 2000 in Aying, München, doi:10.3929/ethz-a-004318998.
  • Vom Umgang mit-Leben — und seiner Erschaffung. In: GAIA. Bd. 11, Հ. 1 (März 2002), S. 16.
  • Göbekli Tepe. Kulturelles Gedächtnis und das Wissen der Natur. In: Zeitschrift für Orient-Archäologie. Bd. 7, 2014, S. 90-124.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]