Թեոդորոս Քռթենավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թեոդորոս Քռթենավոր (հայտնի է նաև որպես Թեոդորոս Ճգնավոր, VII դ. սկիզբ – մոտ 680 թ.), հայ մատենագիր, աստվածաբան։ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի եղբորորդին։ Սովորել է Սյունյաց վարդապետարանում՝ Մաթուսաղայի մոտ, ստացել նաև հունական կրթություն։ Եղել է Արագածոտն գավառի Սուրբ Աստվածածին վանքի վանահայրը, հիմնել դպրոց։ Թեոդորոս Քռթենավորի սաներից են Հայոց կաթողիկոսներ Հովհաննես Գ Օձնեցին և Սահակ Գ Ձորոփորեցին։

Մաթուսաղայի հանձնարարությամբ Թեոդորոս Քռթենավորը մասնակցել է 633 թվականի Կարինի ժողովին։ Պայքարել է անապականության խնդրի շուրջ հուլիանոսականների վարդապետության և երևութականության դեմ, իր հակառակորդի՝ Հովհան Մայրավանեցու դեմ գրել «Ընդդէմ Մայրագումացոյն» ճառը։ Հեղինակ է նաև «Ներբողեան ի սուրբ Խաչն» և «Գովեստ ի սուրբ Աստուածածինն» ճառերի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թէոդորոսի Քռթենատրի ճառք երեք, տես Յովհաննու Իմաստասիրի Անձնեցւոյ Մատենագրութիւնք, Վնտ, 1833:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png