Թեոդորոս Զագորակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդորոս Զագորակիս
Անձնական տվյալներ
Ազգությունը հույն
Քաղաքացիությունը Հունաստան Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1971
Ծննդավայր Կավալա, Հունաստան
Հասակ 178
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՊԱՕԿ

Թեոդորոս Զագորակիս (հուն․՝ Θεόδωρος Ζαγοράκης, հոկտեմբերի 27, 1971, Կավալա, Հունաստան), հույն քաղաքական գործիչ և նախկին ֆուտբոլիստ՝ կիսապաշտպանի դիրքում։

Ըստ Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրած խաղերի թվի, Թեոդորոսը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 120 խաղով։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հունաստանից[1]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոոսը եղել է Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բազմամյա կապիտանը։ Իր առաջին խաղը հավաքականում անցկացրել է 1994 թվականի սեպտեմբերի 7-ին ընդդեմ Ֆարերյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականի։

1995 թվականի ապրիլի 26-ին 1966 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ տնային խաղում նա դառնում է ինքնագոլի հեղինակ հաշիվը դարձնելով 2-0 հօգուտ ռուսների։ Այդ հանդիպումը ավարտվում է Ռուսաստանի հաղթանակով՝ 3-0 հաշվով[2]։

Նա կարևոր դեր է ունեցել 2004 թվականին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ Հունաստանի հավաքականի հաղթանակում և ճանաչվում առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2004 թվականի նոյեմբերի 17-ին նա հեղինակել է իր 100-րդ գնդակը հավաքականի կազմում։

Զագորակիսին են պատկանում Հունաստանի հավաքականի տարվա ընթացքում խաղերի և անընդմեջ խաղերի ռեկորդը (12 տարի անընդմեջ նա հավաքականի կազմում ոչ մի հանդիպում բաց չի թողել)։ 2007 թվականի օգոստոսի 22-ին նա անցկացրել է իր վերջին հանդիպումը Հունաստանի ազգային հավաքականի կազմում՝ մրցելով Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։

2007 թվականի հուլիսից հունական ՊԱՕԿ ՖԱ-ի նախագահն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Герои мифа XXI века
  2. Сборная России по футболу. 26 апреля 1995 г. ГРЕЦИЯ — РОССИЯ — 0:3
  3. Александр Скворцов (2014 թ․ մարտի 11). «Греция-2004. Где они сейчас?» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին. «Загоракис закончил карьеру в 2007 и сразу стал ни много ни мало президентом ПАОКа, находившегося в глубоком финансовом кризисе»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդորոս Զագորակիս» հոդվածին։