Թեյլոր Քիննի
![]() անգլ.՝ Taylor Kinney | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Արևմտյան Վիրջինիայի համալսարան և Lancaster Mennonite School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բնորդ, մոդել, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | անհայտ |
Համատեղ ապրող(ներ) | Լեդի Գագա[1] |
Թեյլոր Քիննի (անգլ.՝ Taylor Kinney, հուլիսի 15, 1981, Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել, որն առավել հայտնի է «Չիկագոյի հրշեջները» հեռուստասերիալում խաղացած Քելլի Սեվերայդի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյլոր Քիննին ծնվել է 1981 թվականի հուլիսի 15-ին, Փենսիլվանիա նահանգի Լանկաստեր քաղաքում։ Երեք եղբայրների՝ Ադամի, Ռայանի (մահացել է 2008 թվականին) և Տրենտի հետ մեծացել է Նեֆֆսվիլում։ Նրանց դաստիարակությամբ զբաղվել է շվեցարա-գերմանական ծագում ունեցող մայրը՝ Պամելա Հեյսլեր Քիննին, որն ատամնաբույժ է եղել։ Նրանց հայրն ունի իռլանդական արմատներ։
2000 թվականին Թեյլորն ավարտել է Լանկաստեր Մեննոնիտի միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Արևմտյան Վիրջինիայի համալսարանը։
Հեռուստատեսությունում նորամուտը կայացել է 2006 թվականին՝ «Մոդայի տուն» հեռուստասերիալով։ Հայտնվել է «OK!»[2], «Glamour»[3], «Cosmopolitan»[4], «Vogue»[5] պարբերականներիի էջերին։ 2011 թվականին նկարահանվել է Լեդի Գագայի «Yoü and I» տեսահոլովակում[6]։ 2015 և 2017 թվականներին առաջադրվել է «People’s Choice Awards» մրցանակի` «Հեռուստատեսային լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականից Թեյլորը հանդիպում էր երգչուհի Լեդի Գագայի հետ[7][8]։ 2015 թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, դերասանն ամուսնության առաջարկ է արել Գագային, որին երգչուհին դրական է պատասխանել։ 2016 թվականի հուլիսի 20-ին նրանք բաժանվել են[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20160721053953/https://www.eonline.com/news/781180/lady-gaga-and-taylor-kinney-split-after-5-years-together-a-timeline-of-their-romance
- ↑ What Would Taylor Kinney Grab In The Event of a Real Fire? Find Out Here!
- ↑ «Taylor Kinney Talks The Other Woman, Chicago Fire, and the Hazards of Hiking With Lady Gaga». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Taylor Kinney
- ↑ «The American Way: Denim Returns on a Sweeping Scale». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Actor Taylor Kinney heats up 'Chicago Fire'
- ↑ Lady Gaga goes public with romance
- ↑ Lady Gaga Says She’s Submissive In Relationship With Taylor Kinney
- ↑ «Фото Lady Gaga в Instagram • Июл 20 2016 в 4:05 UTC». Instagram. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 15 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թատրոնի դերասաններ
- Կինոդերասաններ