Թեմուր Կույբոկարով
| Թեմուր Կույբոկարով | |
|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 2000[1][2] (25 տարեկան) |
| Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկստան[2] |
| Կոչում | միջազգային վարպետ[1], ՖԻԴԵ-ի վարպետ և գրոսմայստեր[3] |
| Ներկայիս վարկանիշ | 2602 |
| ՖԻԴԵ համար | 14203049 |
| 365chess | Temur_Kuybokarov |
| Chesstempo համար | 90917 |
| ICCF համար | 90917 |
Թեմուր Գայրատովիչ Կույբոկարով (ծննդյամբ՝ Իգոնին, անգլ.՝ Temur Kuybokarov, հուլիսի 22, 2000[1][2], Տաշքենդ, Ուզբեկստան[2]), ուզբեկական ծագմամբ ավստրալիացի շախմատիստ, գրոսմայստեր (2019)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում։ Նախնական շրջանում նրա մարզիչը հանդիսացել է մայրը՝ Տատյանա Իգոնինան։ Մանկության և վաղ երիտասարդության տարիներին Թեմուրը հանդես է եկել մոր ազգանունով։
Ուզբեկստանում ապրելու տարիներին Թեմուրի ամենամեծ նվաճումը եղել է 2010 թվականի Ասիայի պատանեկան առաջնության մրցաշարը, որտեղ մինչև 10 տարեկանների շրջանում նա զբաղեցրել է 3-րդ տեղը։
2013 թվականին ներկայացրել է Ուզբեկստանը աշխարհի պատանեկան առաջնությունում (ավագ տարիքային կարգ)։
2016 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Պերթ քաղաքում։ Նույն թվականին դարձել է Պինանգի բաց առաջնության հաղթող[4]։ 2017 թվականին մասնակցել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մրցաշարին։ 2018 թվականից նա Ավստրալիայի քաղաքացի է և ներկայացնում է այդ երկիրը միջազգային մրցաշարերում։
Եղել է 2017 և 2019 թվականների Ավստրալիայի բաց առաջնությունների հաղթող։ 2017 թվականի մրցաշարում լրացրել է գրոսմայստերի առաջին նորման[5][6]։
2019 թվականին դարձել է Ավստրալիայի «Australian Masters» մրցաշարի հաղթող[7]։
Ներկայացրել է Ավստրալիան 2019 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում։
2020 թվականին դարձել է Ավստրալիայի չեմպիոն[8]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 FIDE Ratings and Statistics
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://ratings.fide.com/apps/246368.pdf
- ↑ https://www.fide.com/component/content/article/1-fide-news/11485-list-of-titles-approved-by-the-2019-1st-quarter-pb-in-astana-kazakhstan.html
- ↑ «The Week in Chess 1153». theweekinchess.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ http://www.newzealandchess.co.nz/2017/Vega/www2017AustralianOpen/standing.html(չաշխատող հղում)
- ↑ «2019 Australian Open». www.boxhillchess.org.au. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «2019 Australasian Masters GM Norm Tournament». newzealandchess.nz. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «19-year-old wins 2020 Australian Championship». Chess News (անգլերեն). 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|