Թեմոս Կոռնարոս
Թեմոս Կոռնարոս հուն․՝ Θέμος Κορνάρος | |
---|---|
Ծնվել է | 1906 |
Ծննդավայր | Siva, Heraklion Municipality, Heraklion Prefecture, Կրետեի շրջան, Հունաստան[1] |
Վախճանվել է | ապրիլի 23, 1970[1] |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Աթենքի համալսարան |
Թեմոս Կոռնարոս (հուն․՝ Θέμος Κορνάρος, 1906, Siva, Heraklion Municipality, Heraklion Prefecture, Կրետեի շրջան, Հունաստան[1] - ապրիլի 23, 1970[1], Աթենք, Հունաստան), հույն գրող։
1945 թվականին հրատարակել է բանտում գրած «Իյայդարի համակենտրոնացման ճամբարը» վեպ-ժամանակագրությունը (գրողը, աննշան ընդմիջումներով, 20 տարի անցկացրել է բանտերում, աքսորներում, համակենտրոնացման ճամբարներում)։
Կոռնարոսի «Մեկ սերնդի պատմություն» (1939) վեպը հանրագումարային է։ ԽՍՀՄ և մի շարք սոցիալիստական երկրներ այցելելուց (1959 թվական) հետո նոր մարդու և նոր կյանքի հաստատման պաթոսով են տոգորված Կոռնարոսի ելույթները «Ավգի» թերթում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #124550797 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 603)։ ![]() |