Թելեթ Խանլարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թելեթ Խանլարով
ադրբ.՝ Tələt Xanlarov
Talat Khanlarov.jpg
Ի ծնեԹելեթ Աղասը բեկ օղլի Խանլարով
Ծնվել էօգոստոսի 26, 1927(1927-08-26)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2004
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջան
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներ1956-2002
Ուշագրավ աշխատանքներHeydar Aliyev Sports and Exhibition Complex?, Memar Əcəmi? և Q31302592?
ՊարգևներՎլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Պատվո նշան» շքանշան և «Փառքի» շքանշան
Talat Khanlarov Վիքիպահեստում

Թելեթ Աղասը բեկ օղլի Խանլարով (ադրբ.՝ Tələt Ağasıbəy oğlu Xanlarov, օգոստոսի 26, 1927(1927-08-26), Բաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2004, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի ճարտարապետ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1975), Արևելյան երկրների Միջազգային ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ, «Փառքի» և «Պատվո» շքանշանների դափնեկիր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելեթ Խանլարովը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 26-ին Բաքվում: 1956 թվականին ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1956-1992 թվականներին աշխատել է որպես ճարտարապետ, նախագծի գլխավոր ճարտարապետ, բաժնի վարիչ, գլխավոր ճարտարապետ Շինարարության և Ճարտարապետության պետական կոմիտեի «Ազպետականճարտարապետանախագծ» ինստիտուտում: 1992 թվականից ղեկավարել է «Ակադեմիկոս Թ. Խանլարովի ստեղծագործական ստուդիան»: Այս տարիներին Թելեթ Խանլարովի նախագծով կառուցվել են «Իմամ Ռզա» մզկիթը, Բաքվի Իսլամական համալսարանի շենքը, Բաքվում գտնվող «Ջումա» մզկիթը, մի շարք վարչական և բնակելի շենքեր[2][3]:

1967-2002 թվականներին աշխատել է որպես Բաքվի քաղաքային գործադիր իշխանության Ընդհանուր ճարտարապետության վարչության քաղաքային խորհրդի անդամ: Թելեթ Խանլարովը մահացել է 2004 թվականին:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ադրբեջանի ճարտարապետների միության պաշտոնական կայք
  2. Elturan Avalov, Azərbaycanın əməkdar incəsənət xadimi. Яркое творчество мастера. — Азербайджанские известия, 22 avqust 2007. — Səh. 3.
  3. Թելեթ Խանլարով