Թեժ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեժ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՀադրութի շրջան, Տող
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված13-րդ դար

Թեժ եկեղեցի[1] , Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի Տողասարի գագաթին, Քթիշ բերդի մոտակայքում, կառուցվել է 13-րդ դարում։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հադրութի շրջանը օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն բանից հետո, երբ, Բուղա զորավար կրելով մեծ պարտություն, հրամայում է քանդել այնտեղ գտնվող Գտչավանքի սրբարանները։ Որից հետո Եսայի իշխանը հրամայում է իր որմնադիրներին որ 7 օրվա ընթացքում նույն տեղը որտեղ ավերել են սրբավայրերը կառուցեն նոր եկեղեցի, և քանի որ եկեղեցու կառուցումը զուգորդվում էր թեժ մարտերով, այդ իսկ պատճառով էլ եկեղեցին անվանվեց «Թեժ եկեղեցի»։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միանավ, ուղղանկյուն և կիսաշրջան խորանով կառույց է։ Եկեղեցին ունի 2 պատուհան, նրանց չափերն են (7,50 մետր երկարություն, 4,50 մետր լայնություն, 3 մետր բարձրություն)։ Եկեղեցին կառուցված է անտաշ քարով և կրաշաղախով, թաղածածք է։ Ունի 2 մուտք, մեկը ՝ արևմտյան կողմից, իսկ մյուսը՝ հարավային կողմից։

Եկեղեցու մեջ կար 5 փոքր արձանագիր խաչքարեր՝ «Խաչս Նազազին», «Խաչս Մրհապետին» «Խաչս Շահումին», «Խաչս Ղազարայ», «Խաչս Եղուայ»։

Ըստ Մ․ Բարխուդարյանի տեղեկություններով, հարավային մուտքի պատին քանդակված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ և «մի աղերսարկու վեղարավոր վարդապետի պատկեր», իսկ արևմտյան մուտքի պատին «երկու աղոթավոր վարդապետի պատկերներ և մի խաչ»։

Եկեղեցու արևելյան կողմում պահպանվել են տապանաքարեր։ Մ․ Բարխուդարյանը պատմում է որ նրանցից մեկի վրա գրված է եղել հետևյալը՝ «թվին ։ՉԶ։ (1257) այս է տապան Մովսես վարդապետին»։ Այդ տապանաքարի վրա պատկերված է եղել «երկգլուխ օձագավազան և այն բռնած ձեռքի թաթ»։

Ցավոք 2020 թվականին ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո եկեղեցում մասին չկա ոչ մի տեղեկություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թեժ եկեղեցի».