Թբիլիսի-Աղդամ ավտոբուսի պայթյուն
| Թբիլիսի-Աղդամ ավտոբուսի պայթյուն | |
|---|---|
| Տեսակ | ահաբեկչական հարձակում պայթյունով |
| Երկիր | |
| Տեղադրանք | Գյոյգյոլ |
| Տարեթիվ | 1990 |
| 40°35′13″N 46°18′57″E / 40.5869°N 46.3158°E | |
Թբիլիսի-Աղդամ ավտոբուսի պայթյուն, ահաբեկչական գործողություն[1][2][3][4][5], պայթյուն, որը տեղի է ունեցել 1990 թվականի օգոստոսի 10-ին Գանձակից (Ադրբեջանական ԽՍՀ) 20 կմ հեռավորության վրա Թբիլիսի-Աղդամ երթուղով ուղևորվող ԼիԱԶ-677 ուղևորատար ավտոբուսում[1]։
Զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]60 ուղևոր տեղափոխող ավտոբուսի պայթյունի հետևանքով[2][3] զոհվել է 15[2]-20[4] մարդ, վիրավորվել՝ 16-30 մարդ[2][4]։
Պայթյունի կազմակերպիչները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել են դաշնակների կողմից կազմակերպված Հայկական ընդհատակյա ահաբեկչական «Վրեժ» կազմակերպության անդամները, որի առաջին գործողությունը 1989 թվականի սեպտեմբերի 16-ին Թբիլիսի-Բաքու երթուղով ընթացող ավտոբուսի պայթյունն էր, որի հետևանքով զոհվել էր 5 մարդ, վիրավորվել՝ 27-ը[1][5]։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ՝ ավտոբուսի պայթեցումը կատարել են Արմեն Միքայելի Ավանեսյանը և Միխայիլ Միքայելի Տաթևոսովը, որոնք ձերբակալվել են:1992 թվականի մայիսին Արմեն Ավանեսյանը դատապարտվեց մահապատժի, իսկ Միխայիլ Տաթևոսովը՝ 15 տարվա ազատազրկման։ Նշվում է նաև, որ քննության ընթացքում պարզվել է, որ հանցագործները ծրագրել են նաև 1991 թվականի հուլիսի 17-ին պայթեցնել Աղդամ-Թբիլիսի երթուղով անցնող ավտոբուսը, սակայն նրանցից անկախ պատճառներով չեն կարողացել ահաբեկչություն իրականացնել։ 1992 թվականի մայիսին Տերտերի շրջանում Տաթևոսովը փոխանակվել է ադրբեջանցի պատանդների հետ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 van der Leeuw, Charles Azerbaijan: a quest for identity : a short history. — United Kingdom: St. Martin's Press[en], 1998. — С. 160. — ISBN 0-312-21903-2
- 1 2 3 4 «Bomb Rips Bus, Kills 15 in Azerbaijan». Los Angeles Times. 1990 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- 1 2 «Bus In Soviet Azerbaijan Bombed, With 15 Killed». Orlando Sentinel. 1990 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- 1 2 3 4 «С момента взрыва бомбы на станции метро в Баку минуло 15 лет». Vesti. 2009 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
- 1 2 Bolukbasi, Suha Azerbaijan: A Political History. — I.B.Tauris, 2011. — С. 116. — ISBN 1-848-85620-2