Թբիլիսիի տիկնիկային թանգարան
Թբիլիսիի տիկնիկային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Թբիլիսի |
Հիմնադրվել է | 1937 |
Թբիլիսիի տիկնիկային թանգարան (վրաց.՝ თბილისის თოჯინების მუზეუმი), մանկագիր և մանկավարժ Թինաթին Թումանիշվիլիի նախաձեռնությամբ 1937 թվականին հիմնադրված թանգարան։ Գտնվում է Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Շավթելի փողոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի առաջին հավաքածուի նվիրատուն հենց ինքը Թինաթինն է՝ տիկնիկներ, խաղալիքներ, տոհմական իրեր և գրադարան։ Այժմ թանգարանը կոչվում է նրա անունով։
Նախապես թանգարանը տեղակայված է եղել մանկապարտեզի երկու սենյակներում, այնուհետև՝ պիոներական պալատի շենքում։ 1990-ական թվականներին թանգարանը թալանվել է, և գերմանական, ֆրանսիական, շվեյցարական 24 տիկնիկ անհետացել են։ Շուրջ 15 տարի թանգարանն այցելուների համար փակ է եղել։ Այն վերաբացվել է 2008 թվականին։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ֆոնդերում կան ավելի քան 3,000 ցուցադրություններ, որոնք ներառում են XIX-XX դարերի եվրոպական և ամերիկյան, հնդկական, չինական, ճապոնական տիկնիկներ և խաղալիքներ, վրացական գեղարվեստական և ժողովրդական տիկնիկներ, մեխանիկական և երաժշտական խաղալիքներ։ Հավաքածուի առանձնահատուկ մաս են կազմում գերմանացի արտիստների կողմից հատուկ թանգարանի համար պատրաստված տիկնիկները։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում կազմակերպվում են ժամանակակից վրացի արվեստագետների ժամանակավոր ցուցահանդեսներ, արտասահմանյան ցուցահանդեսներ, նկարչության և պատմության դասընթացներ[1]։
Թանգարանում գործում է փոքրիկ տիկնիկային թատրոն և մանկապատանեկան արվեստի ստուդիա։