Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի հայկական բաժանմունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի հայկական բաժանմունք
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է1939
ՏիպՄանկավարժական
ՊրոֆեսորներԱ. Մխիթայանը
Ա. Մարտիրոսովդ,դոցենտներ
ԴասախոսներԿ. Աղաբաբյանը
Ս. Խաչատրյանը,
Է. Ախտյանը
ՀասցեԹբիլիսի

Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի հայկական բաժանմունք, Թբիլիսի քաղաքում գորժող պետական մանկավարժական համալսարանի հայկական բաժանմունք, որը մասնագիտացած էր հայոց լեզվի դասընթացների համար։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1939 թվականին՝ որպես հայ-ադրբեջանական երկամյա ուսուցչական ինստիտուտի բաժանմունք։ 1941 թվականին միացել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի անվան ուսուցչական ինստիտուտին, որը հետագայում վերածվել է մանկավարժական ինստիտուտի։

Ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում եղել է պատմաբանասիրական, ապա՝ հայոց լեզվի և գրականության, ավելի ուշ տարրական կրթության, այնուհետև հայոց լեզվի, գրականության, ռուսաց լեզվի, գրականության, վերին շրջանում՝ հայոց լեզվի, գրականության և վրաց լեզվի, գրականության ֆակուլտետ։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստում է հայոց լեզվի, գրականության և վրաց լեզվի, գրականության մանկավարժներ՝ Վրաստանի հայկական դպրոցների համար։ 1953 թվականին բացվել է հայերեն և ադրբեջաներեն լեզուների և գրականությունների ամբիոն, որը 1980 թվականին առանձնացվել, դարձել է հայոց լեզվի և գրականության ամբիոն։ Վերջին շրջանում տարեկան ընդունում է 10-15 ուսանող։ Սովորում են հիմնականում Վրաստանի հայկական դպրոցների շրջանավարտները. հենակետային է Թրիլիսիի № 104 դպրոցը։

Ամբիոնի վարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնի վարիչներ են եղել ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Լ. Մելիքսեթ-Բեկը, պրոֆեսորներ Ա. Մխիթայանը, Ա. Մարտիրոսովը, դոցենտներ Կ. Աղաբաբյանր, Ս. Խաչատրյանը, է. Ախտյանը (1985 թվականից)։

Գործում է Հովհաննես Թումանյանի անվան կաբինետը։ Ամբիոնում պատրաստվել են 25 մենագրություն և ուսումնական ձեռնարկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։