Թա Հաջրաթ
Թա Հաջրաթ մալթ.՝ Ta' Ħaġrat | |
---|---|
Երկիր | Մալթա |
Հիմնադրման թվական | մ․ թ․ ա․ 3.600 թվական |
Թա Հաջրաթ (անգլ.՝ Ta' Ħaġrat), մեգալիթ տաճար Մալթայում՝ Մջար գյուղի մերձակայքում։ Մալթայի մեգալիթ այլ տաճարների հետ ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[1]։ Երկրի հնագույն սրբավայրերից է[2]։ Բաղկացած է երկու տաճարներից։ Թա Հաջրաթի մեծ տաճարը վերաբերում է մալթական Ջգանտիա շրջանին (մ. թ. ա. 3.600-3.200), իսկ փոքր տաճարը՝ Սաֆլիենի շրջանին (մ. թ. ա. 3.300-3.000)[3][3]: Տաճարի ճակատամասը և նրա պորտալը վերակառուցվել են 1937 թվականին[4]։
Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թա Հաջրաթը գտնվում է Մջար գյուղի արևմտյան ծայրամասում՝ Սկորբայից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա[5]։ Թա Հաջրաթի ճակատամասը իր բնութագրով հիշեցնում է Սկորբայի տաճարին[3]։
Տաճարային համալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերամիկական բազմաթիվ իրերը, որոնք պեղումների արդյունքում հայտնաբերվել են այս տարածքում, վկայում են, որ տաճարի շրջանում նախկինում բնակավայր է եղել։ Վաղ շրջանի այս կերամիկան վերաբերում է մալթական պատմության Մջար փուլին (մ. թ. ա. 3.800-3.600)[6]:
Թա Հաջրաթը կառուցված է կորալային կրաքարից, որը Մալթայի տարածքում հասանելի ամենահին շինանյութն է[7]։ Համալիրը բաղկացած է երկու կից տաճարներից, որոնք ունեն բավական ոչ կանոնավոր հատակագիծ Մալթայի՝ նեոլիթի շրջանի այլ կառույցների համեմատությամբ[3]։ Փոքր տաճարը հյուսիսային կողմից հարում է առավել խոշոր տաճարին։
Տաճարի տարածքում հայտնաբերված գտածոներից առավել հետաքրքրական է տաճարի մոդելը, որ պատրաստված է կորալային կրաքարից[8][9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Megalithic Temples of Malta — UNESCO World Heritage Centre
- ↑ Malta Temples and The OTS Foundation
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Ta' Hagrat Ancient Temple : The Megalithic Portal and Megalith Map:
- ↑ Trump, Cilia, Malta Prehistory and Temples, էջ 154
- ↑ Trump, Cilia, Malta Prehistory and Temples, էջ 155
- ↑ Geology Արխիվացված 2012-02-20 Wayback Machine
- ↑ Ta Hagrat — Mgarr — Temple Model
- ↑ Zammit T., «Ta Hagrat Megalithic Ruins at Mgarr, Malta» Bulletin of the Museum, Malta, I, i, 5, 1929.