Թաքնված հույզեր (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թաքնված հույզեր
Ժանրհեռուստանովել
ՍտեղծողJulio Jiménez?
ԵրկիրFlag of Colombia.svg Կոլումբիա
Լեզուիսպաներեն
Սերիաների քանակ188

Թաքնված հույզեր, 188 սերիայից բաղկացած կոլումբիական հեռուստասերիալ, որը եթեր է հեռարձակվել 2003-2004 եթերաշրջանում։ Սերիալի հեղինակն է Խուլիո Խիմենեսը, արտադրվել է RTI Colombia-ի կողմից Տելեմունդոյի և Կարակոլ հեռուստաընկերությունների համար[1][2]:

Հիմնական դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննա Գարսիա - Նորմա Էլիզոնդո
Մարիո Սիմառո - Խուան Ռեյես
Պաոլա Ռեյ - Խիմենա Էլիզոնդո Ակեվեդո
Խարխե Կաո - Մարտին Ակեվեդո
Խուան Ալֆոնսո Բատիստա - Օսկար Ռեյես
Միշել Բրաուն - Ֆրանկո Ռեյես
Գլորիա Գոմես - Էվա Ռոդրիգես
Քրիստինա Լիլի - Գաբրիելա Ակեվեդո դե Էլիզոնդո
Նատաշա Կլաուս - Սարա Էլիզոնդո Ակեվեդո
Անա Լուսիա Դոմինգես - Լիվիա Ռեյես/ Ռութ Ուրիբե
Զարիք Լեոն - Ռոսարիո Մոնտես
Խուան Սեբաստիան Արագոն - Արմանդո Նավառռո
Խուան Պաբլո Շուք - Ֆեռնանդո Էսկադոն
Կոնսուելո Լուսարդո - Մելիսա դե Սանտոս
Լորենա Մերիտանո - Դինորա Ռոսալես
Գերման Ռոխաս - Բերնանդո Էլիզոնդո
Տալու Կինտերո - Էդուվինա Տրուեբա
Լեդի Նուրեգա - Մարիա Խոսեֆա Ռոնդերոս
Խուլիո դել Մար - Լեոնիդաս Կորոնադո
Սեբաստիան Բոսկան - Լեանդրո Սանտոս
Անդրեա Վիլյերալ - Պանչիտա Լոպես
Ֆեռնանդո Կոռեդոր - Կալիքստո Ուրիբե

Մարիա Մարգարիտա Գիրալդո - Ռաքել Սանտոս դե Ուրիբե

Հայկական ադապտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ստեղծվեց «Խաղաղ ջրեր» հեռուստանովելը, որի սցենարով 2003 թվականին ամերիկյան հայտնի Տելեմունդո հեռուստաընկերությունը նկարահանեց «Թաքնված հույզեր» հեռուստանովելը, որն աշխարհի տարբեր երկրներում աննախադեպ բարձր վարկանիշ գրանցեց։ Սերիալի սցենարի հեղինակը Խուլիո Խիմենեսն է, իսկ գլխավոր դերերը մարմնավորել են այդ ժամանակի լավագույն դերասանները։ Տարիներ անց՝ 2014-2015 թվականներին Տելեմունդոն որոշեց ադապտացնել այդ հայտնի հեռուստանովելը՝ կոչելով այն «Թագավորների երկիրը»: Հեռուստանովելի ռեժիսորներն են Լուիս Մանսոն և Ռիկարդո Շվարցը, պրոդյուսերը՝ Ջոշուա Մինցը։ Պրեմիոս Տու Մունդո 2015 մրցանակաբաշխության ժամանակ «Թագավորների երկիրը» հաղթանակ տարավ բոլոր անվանակարգերում և ճանաչվեց Տելեմունդոյի 2015 թվականի լավագույն հեռուստանովել։ 2016 թվականին Շանթ ՀԸ որոշեց բազմաթիվ երկրներում նկարահանված այս հայտնի պատմությունը բերել Հայաստան և նկարահանել նոր հեռուստանովել Տելեմունդոյի Թագավորների երկիրը սերիալի սցենարի հիման վրա, որն Հայաստանում ադապտացրին Նարի Ղազարյանն ու Անի Հայկազյանը։ Այսպիսով՝ 2016 թվականին հայկական հեռուստաեթեր ներթափանցեց Տելեմունդոյի ամենաշատ ռիմեյքներ ունեցող հեռուստանովելը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Qué fue de los actores de 'Pasión de Gavilanes'» (Spanish)։ Periódico Qué։ Վերցված է March 24, 2015 
  2. Triana Alonso։ «PASIÓN DE GAVILANES: ¿QUÉ FUE DE MICHEL BROWN, JUAN ALFONSO BAPTISTA Y MARIO CIMARRO?» (Spanish)։ ellookdelasfamosas.es։ Վերցված է March 24, 2015