Թատրոնի սոցիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնորե Դոմիե, «Մելոդրամա», 19-րդ դար

Թատրոնի սոցիոլոգիա, արվեստի սոցիոլոգիայի բնագավառ, որն ուսումնասիրում է հասարակության և թատրոնի փոխկապակցվածությունն ու փոխազդեցությունը։

Այն առաջացել է սոցիոլոգիայի, սոցիալական հոգեբանության, թատրոնի պատմության ու թատրոնի տեսության սահմանագծում, և առավել կոնկրետ ուսումնասիրում է թատրոնի դերը որոշակի սոցիալական պայմաններում, ինչպես նաև այն, թե ինչպես է սոցիալական իրականությունն արտացոլվում թատրոնում[1]։

Ընդունված է, որ թատրոնի գործընթացը չի կարելի դիտարկել հասարակական կյանքի համատեքստից դուրս։ Ըստ հետազոտող Վ. Ն. Դմիտրիևսկու՝ «տեխնոլոգիական առաջընթացի և մշակույթի կապը որոշակիորեն պայմանավորում է և թատերական գործընթացի զարգացումը. նրա հարաբերությունները արվեստի այլ ձևերի հետ և, իհարկե, թատրոնի և հասարակության հարաբերությունները»[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում գեղարվեստական կյանքի ինտենսիվության աճը և զանգվածային լրատվության միջոցների համակարգում արվեստի ձևերի զարգացումը նպաստեցին ընդհանուր առմամբ արվեստի սոցիոլոգիայի, այդ թվում նաև թատրոնի սոցիոլոգիայի նկատմամբ հետաքրքրության աճին[2]։

Արևմտյան երկրներում թատրոնի սոցիոլոգիան իր արտացոլումն է գտել այնպիսի սոցիոլոգների աշխատություններում, ինչպիսիք են Մաքս Հերմանը, Գեորգ Զիմելը, Ֆրենսիս Ֆերգյուսոն, Ժան Դյուվինիոն, Իրվինգ Գոֆմանը։

Անցյալ դարի սկզբին թատրոնի սոցիոլոգիայի ձևավորման գործում հսկայական ներդրում է ունեցել Մաքս Գերմանը. նրա մի շարք գործեր նվիրված են, այսպես կոչված, թատերական տարածական-իրադարձությանը, այսինքն՝ գործող գեղարվեստական տարածքին և իրական թատերական տարածքին, որը նախատեսված է հանդիսատեսի համար։ Նման վերլուծությունը, ըստ գիտնականի, թույլ է տալիս վերհանել պատմական դարաշրջանների ինչպես նմանությունները, այնպես էլ տարբերությունները, որոնց սոցիալական համատեքստում ստեղծվել է այս կամ այն թատերական ներկայացումը[3]։

Թատրոնի սոցիոլոգիայի ֆրանսիական ավանդույթների հիմնադիր Ժան Դյուվինիոն ուսումնասիրել է թատրոնի սոցիալական դերը, ինչպես նաև այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են երևակայությունը, բեմական խաղը և դերասանի դերը ոչ միայն ներկայացման, այլև հասարակության մեջ (հիմնական աշխատությունները՝ «Թատրոնի սոցիոլոգիա», 1965 թվական, «Արվեստի սոցիոլոգիա», 1969 թվական)[3]։

Հետագայում թատրոնի սոցիոլոգիայի զարգացմանը նպաստել են Իրվինգ Հոֆմանի ուսումնասիրությունները։ Նա մշակել է «սոցիալական դրամա» հայեցակարգը և գտել, որ ցանկացած մարդկային գործունեություն «անհատական ներկայացում» է և «անհատականության ինքնաներկայացման» միջոց[3]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա փուլում փորձագետներն առանձնացնում են թատրոնի սոցիոլոգիայի հետևյալ հիմնական ուղղությունները՝ հանդիսատեսի հետ թատերական կոլեկտիվների փոխգործողության առանձնահատկությունների ուսումնասիրում, թատրոնի դերը՝ որպես գեղարվեստական հաղորդակցման «կենդանի» միջոց՝ հեռուստատեսության և կինեմատոգրաֆիայի համեմատությամբ, ինչպես նաև թատերական ոլորտի նոր միտումների ուսումնասիրություն[3]։ Նման նոր միտումների օրինակ է իմերսիվ թատրոնը, որը հիմնված է պիեսի բեմադրությունում հանդիսատեսի ամբողջական խորասուզման վրա։

«Գրեթե շեմից իմերսիվ թատրոնի այցելուն դառնում է տեղի ունեցող դեպքերի մասնակիցը. նրան հնարավորություն է տրվում թափառել հատուկ նախապատրաստված սրահներում, փոխազդել դերասանների հետ՝ «օգնելով» նրանց ներկայացման ընթացքում և «զարգացնելով» առաջարկված սյուժետային գիծը»[3]։

Դա առավելագույնս մոտեցնում է հանդիսատեսին ու թատերական ներկայացումը և դառնում սոցիումի վրա թատրոնի ազդեցության ուսումնասիրման ամենահարմար օբյեկտը։

Ուսումնասիրելով թատերական խաղացանկի բովանդակությունն ու հիմնական միտումները՝ կարելի է դրանցում նկատել սոցիալ-պատմական օրինաչափությունների արտահայտություններ, ինչպես նաև իրական սոցիալական արժեքների արտացոլում[1]։ Օրինակ՝ խորհրդային ուսումնասիրողները («Սոցիոլագիան և թատրոնը» խմբի անդամները) բեմադրության թատերական ներկայացումների սոցիոլոգիական ուսումնասիրությունների ժամանակ դասակարգումը կատարել են դրանցում սոցիալական արժեքների չորս խմբերի իրացման տեսանկյունից, որոնք են արդիական հասարակական արժեքները, համընդհանուր մարդկային արժեքները, գեղարվեստական մշակույթի արժեքները և զանգվածային ընկալման արժեքները[1]։

Քննարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է, որ այն հասարակության մեջ, որն ավելի ու ավելի գլոբալացվում է, և որում ձևավորվում է հանդիսատեսի նոր տեսակը, կինոյի և թատրոնի սոցիոլոգիական ուսումնասիրությունը դառնում է առավել հրատապ[3]։

Շեշտը դրվում է նաև այն փաստի վրա, որ թատերական բեմադրությունների ուսումնասիրության սոցիոլոգիական մոտեցման ժամանակ պետք է հաշվի առնել ոչ միայն ստեղծագործության արվեստագիտական գնահատականները.

«Նրանք, որպես կանոն, հաշվի չեն առնում զանգվածային լսարանում աշխատանքի գործառույթի առանձնահատկությունները, մասամբ կամ միակողմանիորեն արտացոլում են այդ գործառույթի բնույթը։ Թատերական հոսքը վերլուծելու սոցիոլոգիական մեթոդ մշակելիս պետք է նկատի ունենալ, որ թատերական ներկայացումը պետք է դիտարկել որպես արվեստի գործի յուրահատկությունը պարունակող ֆենոմեն և լայն լսարանի կողմից մշակութային սպառման առարկա»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Театр и публика: Опыт социологического исследования 1960–1970-х годов / В. Н. Дмитриевский. — Социология и экономика искусства: научное наследие. — Москва: Государственный институт искусствознания, «Канон+» РООИ «Реабилитация», 2013. — 400 с. — ISBN 978-5-88373-336-8
  2. Философия: Энциклопедический словарь / Под ред. А. А. Ивина.. — Москва: Гардарики, 2014. — 1072 с. — ISBN 5-8297-0050-6 (в пер.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Евсеева Я. В., Ядова М. А. Социология кино и театра: История и современность: Введение к тематическому разделу // Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Серия 11: Социология. Реферативный журнал. — 2017. — № 2. — С. 6-20. — ISSN 2219-8830.
  4. Сапрыкина М. Ю. Актуальные проблемы формирования репертуарной политики театра(ռուս.) // Таврические студии. Серия: Культурология : статья в журнале — научная статья. — Государственное бюджетное образовательное учреждение высшего образования Республики Крым "Крымский университет культуры, искусств и туризма", 2013. — № 4. — С. 52-57.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театр и публика: Опыт социологического исследования 1960–1970-х годов — Отв. ред. В.Н.Дмитриевский — М.: Государственный институт искусствознания, «Канон+» РООИ «Реабилитация», 2013. – 400 с. – (Социология и экономика искусства: научное наследие). — ISBN 978-5-88373-336-8
  • Под ред. А.А. Ивина. Философия: Энциклопедический словарь. — Москва: Гардарики, 2014. — 1072 с. — ISBN 5-8297-0050-6 (в пер.).