Թամիրեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Թամիրեշ
Tamires Cássia Dias Gomes - Rio 2016.jpg
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1987(1987-10-10)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Caeté, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 161 սանտիմետր
Քաշ 54 կիլոգրամ[2]
Դիրք Պաշտպան

Թամիրեշ Կասյա Դիաշ Գոմեշ (պորտ.՝ Tamires Cássia Dias Gomes, հոկտեմբերի 10, 1987(1987-10-10)[1], Caeté, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), առավել հայտնի է Թամիրեշ անվամբ, բրազիլիացի ֆուտբոլիստուհի։ Դանիայի «Ֆորտունա» ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Նա խաղացել է մի շարք բրազիլիական ակումբների կազմում, ներառյալ «Սանթոսի»[3]։

2008 թվականին նա 10 հանդիպում է անցկացրել Հյուսիսային Ամերիկայի W-լիգայում հանդես եկող «Շառլոտի Լեդի Իգլզ» ակումբի կազմում[4]։

2015 թվականից հանդես է եկել դանիական «Ֆորտունայի» կազմում[5]։.

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի ազգային հավաքականում հանդես է եկել 2013 թվականից։

2015 թվականի փետրվարին ընդգրկվել է ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի խմբում՝ 2015 թվականի Աշխարհի առաջնությանը և 2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար[6]։


2015 թվականին նա ազգային հավաքականի կազմում հաղթող է ճանաչվել Տորոնտոյում անցկացվող Պանամերիկյան խաղերում։ Նույն թվականի հուլիսին մրցաշարի մեդալը գողացել են նրա մոր տնից, և Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլիստուհուն տրամադրել է մրցանակի բնօրինակ կրկնօրինակը[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆորտունայի» չեմպիոն, 2015/16
  • Դանիայի գավաթակիր

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանամերիկյան խաղերի հաղթող, 2015

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ 2011 թվականին նա ունեցել է որդի՝ Բեռնարդոն[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.tradingcarddb.com/Person.cfm/pid/144176/
  2. Olympedia — 2006.
  3. «Futebol Feminino do COTP ganha reforços»։ prefeitura.sp.gov.br 
  4. «Charlotte Lady Eagles 2008 Season -- Team Statistics and Results»։ charlotteeagles.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-11-ին 
  5. «Fra Brasiliens Landshold til Fortuna Hjørring»։ fortunahjorring.dk։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-17-ին։ Վերցված է 2017-11-23 
  6. «Road to Vancouver: Brazil's Formiga picked for sixth time»։ socceramerica.com 
  7. «Campeã do futebol tem medalha de ouro do Pan-Americano roubada»։ panamericano.ig.com.br։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-25-ին։ Վերցված է 2020-08-28 
  8. «Tamires dribla saudade e brilha com a Seleção»։ dgabc.com.br 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]