Թամարա Աստաֆևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Թամարա Աստաֆևա
Ծնվել է1937
ԾննդավայրԶիրյանկա, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունմանկաբույժ
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան և People's Doctor of the USSR?

Թամարա Արկադևնա Աստաֆևա (1937, Զիրյանկա, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական, ռուս մանկաբույժ։ ԽՍՀՄ ժողովրդական բժիշկ (1985)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Աստաֆևան ծմվել է 1937 թվականի մարտի 14-ին Զիրյանկայում (Սախա-Յակուտիայի Հանրապետություն)։

Մեկ տարի չանցած ընտանիքի հետ տեղափոխվել է Նովոսիբիրսկ։ 12 տարեկանում ընտանիքը կրկին տեղափոխվել է Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ քաղաք[2]։

Ավարտելուց հետո ընդունվել է Տոմսկի պետական բժշկական ինստիտուտ[1]։

1963 թվականին ավարտել է ինստիտուտը և ուղարկվել Տոմսկի մարզի Ասինո քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ դարձել է մանկական բաժանմունքի վարիչ[2]։ 1965 թվականից շրջանային մանկաբույժ էր[1]։

Նա հիվանդանոցային արհմիության նախագահն էր[3]։

1972 թվականին անդամագրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությանը[1]։

Մինչ 2006 թվականը աշխատել է մանկական կլինիկայում, սակայն կաթվածի պատճառով ստիպված է եղել թողնել բժշկական պրակտիկան։ Այնուհետև հինգ տարի որպես բժիշկ աշխատել է Ասինովսկի ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկությունում, որից հետո անցել է թոշակի։

Ապրում է Ասինոյում[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա ամուսնու՝ Անատոլիի հետ ծանոթացել է 1964 թվականին պարահրապարակում։ Ունեն երկու երեխա՝ Սվետլանան (տեղական մանկական հիվանդանոցի բուժքույր) և Արկադին (Տոմսկի ռազմաբժշկական ակադեմիայի դասախոս)[2]

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ժողովրդական բժիշկ (1985)[1]
  • «Պատվո նշան» շքանշան (1972)[3]
  • Շնորհակալագրեր Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունից (1976, 1980, 1984)
  • Արհմիության կենտրոնական կոմիտեի պատվոգիր և շնորհակալագիր (1989, 1996)
  • Գրանցված է Տոմսկի շրջանի առողջապահական աշխատողների Պատվո գրքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Астафьева Тамара Аркадьевна // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1986 (вып. 30). М., «Советская энциклопедия», 1986. стр. 558
  2. 2,0 2,1 2,2 2,3 Эрика Журавецкая. Родник доброты и милосердия // газета «Диссонанс». 16.03.2017
  3. 3,0 3,1 Томская областная организация Профсоюза работников здравоохранения РФ. Занесены в Книгу Почёта