Jump to content

Թալ (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թալ (այլ կիրառումներ)
Թալ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Թելուկայիններ (Chenopodioideae)
Տրիբա Atripliceae
Ցեղ Թալ (Atriplex)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թալ (լատիներեն՝ Atriplex), թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ։

Ժողովրդական անվանումները բազմազան են։ Ըստ երևույթին դրանք վերաբերվում են Թալի տարբեր տեսակներին՝ Թայլ, Մոխրաթալ, Մխուրաթալ, Մուխրաթալ, Փոշ թալ, Փոշոտ թալ, Շահսիպեղ, Շահսիբեխ եւ այլն։

Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 225), Հայաստանում՝ 14 տեսակ՝

  • Թալ շողուն | Atriplex nitens

(Հոմանիշ՝ Atriplex sagittata),

  • Թալ տարասերմ | Atriplex micrantha,
  • Թալ թաթարական | Atriplex tatarica

(Ժղվ.՝ Շահսիպեղ, Շահսիբեխ),

  • Թալ փռված | Atriplex patula,
  • Թալ պարտեզային | Atriplex hortensis

(Ժղվ.՝ Հոռոմ սպանախ, Սարի սպանախ; ե՛վ վայրի, եւ՛ մշակովի տեսակ),

  • Թալ Երասխավանի | Atriplex arazdajanica

(Էնդեմիկ, կարմիրգրքյան տեսակ),

  • Թալ գորշ | Atriplex cana

(Հազվագյուտ տեսակ),

  • Թալ Օշեի | Atriplex aucheri,
  • Թալ վարդագույն | Atriplex rosea,
  • Թալ նիզակատերեւ | Atriplex hastata

(Հոմանիշ՝ Atriplex prostrata),

  • Թալ երկարակոթուն | Atriplex longipes,
  • Թալ երկարատերեւ | Atriplex oblongifolia,
  • Թալ ափամերձ | Atriplex littoralis։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, գետերի հովիտներում, լճափերին, աղուտներում, բանջարանոցներում և այլն։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-150 սմ։ Տերևները հերթադիր կամ հակադիր են, եռանկյունաձև, նշտարաձև, ձվաձև, նիզակաձև՝ հաճախ պատված մոխրագույն ալրանման փառով։ Ծաղկաբույլը հասկանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, հիմնականում՝ միասեռ։ Իգական ծաղիկները պատված են ծածկոցով, որը գերաճում է պտղի հասունացման ժամանակ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը միասերմ, չբացվող ընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ (սերմերը), պոտաշ (մոխիրը) և այլն։ Ուտելի են (եփած)։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալ (բույս)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալ (բույս)» հոդվածին։