Թաթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թաթուն Վաչության (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Խաչենի իշխանատոհմի իշխանուհի, Քուրդ Բ Վաչուտյանի և Խուանդ խաթունի դուստր։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործել է 14-րդ դարի առաջին կեսին։ Հայրը՝ Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար Քուրդ Բ Վաչուտյանը նորացրել է խնամիական կապը Խաչենի, Ականի, Հանդաբերդի, Ծարի տիրակալների հետ և դստերը՝ Թաթունին կնության է տվել Դոփի՝ Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների քրոջ ծոռ, իշխանաց-իշխան Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին։ Հայրենի Դադի վանքին տված նվերների առիթով իշխանատիրույթի տիրուհի սկեսուրը՝ Հասան Դ-ի մայր Գոնցան արձանագրել է. "Ես` Գոնցէս... տվաք ի Դադի վանս զմեր հայրենիքն զԽուդ իւր սահմանովն Խասովն, վերին Մարգով՝ վասն սիրական հարսինն մեր Թաթունին, դստերն Քրդին Անբերդեցի՝ ամուսնո Հասանա"։ Ամենայն հավանականությամբ այսպիսի մեծարժեք նվիրատվությունը կատարվել է Հասան Դ-ի և Թաթունի ամուսնության առիթով։ Հետագայում ինքնուրույն նվիրատվություններ է կատարել հայրենի հոգևոր կենտրոններին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]