Թադևոս Տոնոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թադևոս Տոնոյան
Ծնվել էմարտի 1, 1961(1961-03-01) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ՊարգևներՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
Թադևոս Տոնոյան Վիքիքաղվածքում

Թադևոս Վոլոդյայի Տոնոյան (1961, մայիսի 1, Երևան), հայ բանաստեղծ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թադևոս Տոնոյանը ծնվել է Երևանում։ 1968-1978 թվականներին սովորել է Երևանի թիվ 102 միջնակարգ դպրոցում։ 1978-1983 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, եղել է «Պիոներ» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1991 թվականից նույն ամսագրի գլխավոր խմբագիրն է։ 1994-1995 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունում՝ որպես «Մայրաքաղաք» ստեղծագործական միավորման փոխտնօրեն, այնուհետև պետական ռադիոյի «Իրավունք» ծրագրի ղեկավար։

Դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

Թադևոս Տոնոյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1974 թվականին «Պիոներ-կանչ» թերթում[1]:

Թադևոս Տոնոյանը զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, հեղինակ է գրականագիտական, լեզվագիտական ու մշակութաբանական տասնյակ հոդվածների։

Տոնոյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, սերբերեն, ռուսերեն, բելառուսերեն և այլ լեզուներով:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մշակույթի հայկական ֆոնդի «Տարվա լավագույն բանաստեղծություն» մրցանակ, 1999 թ.
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2008 թ.
  • ՀՀ Վարչապետի Ոսկե մեդալ 2014թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սերմաստղ» բանաստեղծությունների ժողովածու, 1994 թ.:
  • «Մայրերու հրեշտակներ» բանաստեղծությունների ժողովածու, 1997 թ.:
  • «Մոմի կաթիլներ», բանաստեղծությունների ժողովածու, 2001 թ.:
  • «Ծննդյան հեքիաթ» չափածո լեգենդը՝ մանուկների համար, 2001 թ.:
  • «Ծիծաղն ու իր բախտը» մանկական բանաստեղծությունների ժողովածու, 2003 թ.:
  • «Եղիշեի ակամա ընդդիմախոս Եղիշեն» գիտական մենագրություն, 2002թ.:
  • «Կորյունի տեքստը և հայ գրի առեղծվածը» գիտական մենագրություն, 2005թ.:
  • «Թևավոր ծաղիկներ» գիրք պատանիների համար՝ 2004 թ.:
  • «Երկրից հետո» բանաստեղծությունների գիրքը, 2002 թ.:
  • «Երկնքից առաջ» բանաստեղծությունների գիրքը, 2010 թ.:
  • «Հեքիաթ աղբյուրի ձայնի մասին» լեգենդը մանուկների համար, 2011 թ.:
  • «Մայրերու հրեշտակներ» բանաստեղծությունների ժողովածու, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, 2015 թ.:
  • Հայերենի տեքստը և լեզվամտածողական արժեհամակարգը, գիտական մենագրություն, 2016 թ.:
  • Սահմանումներ Հայաստանի համար, բանաստեղծությունների ժողովածու, 2016թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թադևոս Տոնոյան հոդվածին