Թադևոս Տեր-Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թադևոս Տեր-Մեսրոպյան
Ծնվել էհունիսի 25, 1945(1945-06-25) (78 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ՀայրԳրիգոր Տեր-Մեսրոպյան

Թադևոս Գրիգորի Տեր-Մեսրոպյան (հունիսի 25, 1945(1945-06-25)), հայ նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1988)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականի հունիսի 25-ին, Երևանում, ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան Գրիգոր Տեր-Մեսրոպյանի ընտանիքում։ 1967-1968 թվականներին սովորել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիայի նախապատրաստական դասընթացներում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ ստանալով դիզայների մասնագիտություն։ 1985-1994 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության ստեղծագործական բաժանմունքների վարիչ։ 1987-1989 թվականներին եղել է նկարիչների տան «Սենեժ» ստեղծագործական խմբի (Մոսկվայի մարզ) մասնակից[1]։

2003-2005 թվականներին դասախոսել է Մոսկվայի արվեստի պետական մասնագիտացված ինստիտուտում։ 2018 թվականին արժանացել է կերպարվեստի պրոֆեսորի գիտական կոչման[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրաներկի 1-ին հանրապետական ցուցահանդես, Երևան, «Բջնի» (ջրաներկ, 30/23, 1980), 1981,
  • «Մշակույթի վարպետները հանուն խաղաղության» հանրապետական ցուցահանդես, Երևան, «Հայրենի լեռներ» (տուշ, 27/39, 1984), 1986,
  • Հոկտեմբերի 70-ամյակին նվիրված հանրապետական հոբելյանական ցուցահանդես, Երևան, «Արագածը ձմռանը» ( տուշ, 21.11.1986), 1987,
  • Համամիութենական ցուցահանդես՝ նվիրված հոկտեմբերի 70-ամյակին, Մոսկվա, «Արագածը գարնանը» (տուշ, 21.12.1987), 1987,
  • «Պատմության խաչմերուկում» հանրապետական ցուցահանդես, Երևան, «Երկիր Հայաստան» (օֆորտ, 24/24, 1988), 1988,
  • Խորհրդային բանակի 70-ամյակին նվիրված հանրապետական հոբելյանական ցուցահանդես, Երևան, «Ներբող զորահրամանատար Գային» (փորագրություն, փափուկ լաք, ակվատին, 32/39, 1988), 1988,
  • «Հայաստանի գիտության և մշակույթի գործիչները կերպարվեստում» ցուցահանդես Բուդապեշտ, «Երկիր Հայաստան» (օֆորտ, 24/24, 1988), 1988,
  • «Մեկ աշխատանք» հանրապետական ցուցահանդես, Երևան, «Հայաստան, 7 դեկտեմբերի, 1988 (սերոգրաֆիա, 80/100, 1989), 1989,
  • Աշխատանքների անհատական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 1990,
  • Մասնակցություն 1988 թվականի երկրաշարժից տուժած Հայաստանի բնակիչների օգնության հիմնադրամ բարեգործական ցուցահանդեսին, Ժնև, 1990,
  • Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցին նվիրված հանրապետական ցուցահանդես, Երևան։ «Ողբերգություն» (սերիգրաֆիա, 80/100, 1989), 1990,
  • Անհատական ցուցահանդես «Արվեստ» ամսագրի խմբագրությունում, Երևան, 1993,
  • Տեր-Մեսրոպյան եղբայրների ցուցահանդես՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին։ Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա, 1995,
  • Աշխատանքների անհատական ցուցահանդես Մոսկվայի երկաթուղայինների կենտրոնական տանը, 1998,
  • Անհատական ցուցահանդես Մոսկվայի «Ռոսլին» պատկերասրահում, 2005
  • Անհատական ցուցահանդես Մարշալ Գ. Կ. Ժուկովի թանգարանում, Կալուգայի մարզ, Ժուկով քաղաք, 2005,
  • Շուշի քաղաքի ազատագրմանը նվիրված ցուցահանդես, «Երևանի պետական պատկերասրահ», «Մետամորֆոզ» (կտավ/յուղաներկ, 100/80, 2006), 2007,
  • Մեկ աշխատանքի ցուցահանդես, «Աքսորյալ» («Պանդուխտ») (սերիագրություն, 18/28, 1988), 2008,
  • Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հանրապետական ցուցահանդես-մրցույթ, Երևան «Հույսի լույս», սերիագրություն, վիմագրություն 70x70, 2010,
  • «Մեկ աշխատանք» հանրապետական ցուցահանդես Երևան «Կոսմոս» ստվարաթուղթ/յուղաներկ 50x40 2012,
  • «Բարեկամության կամուրջ» անհատական ցուցահանդեսը, կազմակերպվել է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից, Հայաստան, 2013, «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կրթության վարչության կողմից, № 19 ռուսական դպրոցի շենք, Գյումրի, 2013,
  • «Հավերժություն» միջազգային ցուցահանդես՝ «Հայաստան», Մոսկվա, 2014,
  • Միջազգային ցուցահանդես «Մահվան առեղծվածը» եռածալ նկար «Հույս», Խառը տեխնիկա, Մոսկվա, 2015,
  • Համատեղ ցուցահանդես կնոջ և դստեր հետ «Ընտանիքի խոստովանությունը», Երևան, Մոսկվայի տուն, 2016,
  • «Ակունքներից դեպի ապագա» խմբակային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, 2016,
  • «Բարեկամության կամուրջ» ցուցահանդես դստեր՝ Սուսաննա Խանամիրյանի (Տեր-Մեսրոպյան) հետ («Մոսրենգեն» կուլտուրայի տուն, Մոսկվա), 2016,
  • «Բարեկամության կամուրջ» ցուցահանդես դստեր՝ Սուսաննա Խանամիրյանի (Տեր-Մեսրոպյան) հետ («Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիայի սրահներում, Մոսկվա), 2016,
  • «Արահետ» խմբակային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, 2017,
  • Համատեղ ցուցահանդես դստեր հետ Հայաստանի բնության թանգարանում, 2017։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոֆեսոր (կերպարվեստի մասնագիտության գծով, 2018)[1],
  • «Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիայի անդամ (2014)[1],
  • ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1988)[1],
  • Կիրառական արվեստի միության անդամ[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]