Աղասի Թադևոսյան
Աղասի Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1991) և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | ազգագրագետ |
Աշխատավայր | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Աղասի Զավենի Թադևոսյան (հոկտեմբերի 31, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մշակութային մարդաբան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղասի Թադևոսյանը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 31-ին Երևան քաղաքում։
1985-1987 թվականներին ծառայել է խորհրհային բանակում։ 1991 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը և նույն թվականին ընդունվել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ուր 1993 թվականից մինչ օրս աշխատում է որպես ավագ գիտաշխատող[2]։ 2000 թվականից զուգահեռաբար դասավանդում է նաև Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության, հնագիտության և ազգագրության ամբիոններում։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուի ատենախոսությունը՝ «Դարբինը հայոց ծիսակարգում» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի կոչում՝ ազգագրություն մասնագիտացմամբ[3]։ 2001 թվականին արժանացել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնական» մրցանակին։ Միջազգային հեղինակավոր Ֆուլբրայթ ակադեմիական կրթաթոշակառու է։ 2012-2013 թվականների ուսումնական տարում որպես Ֆուլբրայթի հրավիրյալ հետազոտող աշխատել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում։ Հետազոտական համագործակցություն է ունեցել աշխարհի տարբեր առաջատար համալսարանների հետ։ Իր գիտական հետազոտությունները ներկայացնող զեկույցներով հանդես է եկել Քեմբրիջի, Զալցբուրգի, Օսլոյի և մի շարք այլ միջազգային համալսարաններում։
Գիտական հետաքրքրությունների շրջանակներն են Հայաստանի ավանդական և ժամանակակից մշակույթը, պատմաճարտարապետական ժառանգությունը, ժողովրդական կյանքի առօրեականությունը, միգրացիոն գործընթացների մշակութաբանական տեսանկյունները, ուշխորհրդային շրջանում Հայաստանի հասարակությանը բնորոշ սոցիալ-մշակութային փոխակերպումները, հետխորհրդային հայկական հասարակության սոցիալական շերտավորման գործընթացները և դրա մշակութաբանական առանձնահատկությունները։ Մասնավորապես, ուշխորհրդային առօրեականության մոդեռնիզացիան, հետխորհրդայինում խորհրդային ժառանգության խնդիրները, քաղաքացիական շարժումները, միգրացիան և առօրեականությունը, աղքատությունը և առօրեականությունը, քաղաքային առօրեականության հետխորհրդային փոխակերպումները, երիտասարդության հիմնախնդիրները։
Աղասի Թադևոսյանը հրատարակել է 18 հեղինակային ու համահեղինակային մենագրություն և 92 գիտական հոդված հայերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և հունարեն լեզուներով։
Հրատարակած մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոյատևման ռազմավարությունը և հասարակական շերտավորման պատկերը Հայաստանում 1991-1996 թթ., Երևան, 1998։
- Անցումային շրջանի էթնոհոգեբանական փոփոխությունների առանձնահատկությունները Հայաստանում 1991-1998 թթ., Երևան, 1998։
- Երևան. Խաղային տարրերը 1988-1989 թթ. ղարաբաղյան հանրահավաքներում, Երևան, 1999։
- Արժեքային գործընթացները և միտումները Հայաստանում 1991-1998 թթ., Երևան, 2000։
- Քաղաքացիական հասարակության հիմքերն ու հնարավորությունները Հայաստանում, Երևան, 2000։
- Ազգային գաղափարախոսւթյան սահմանները և բովանդակությունը, Երևան, 2000։
- ՀՀ ազգային փոքրամասնություններն այսօր (Թադևոսյան Ա., Գաբրիելյան Մ., Դոլժենկո Ի., Մկրտումյան Յու., Սարգսյան Հ.), h.1, Երևան, 2000։
- Աղքատության հաղթահարման ռազմավարությունը և զբաղվածության հիմնախնդիրը Հայաստանում, Երևան, 2001։
- Դարբինը հայոց մշակույթում, Հայոց ժողովրդական մշակույթը և ինքնությունը (Թադևոսյան Ա., Պետրոսյան Հ., խմբ. Աբրահամյան Լ., Սվիզի Ն.), Ինդիանա համալսարանի հրատարակչություն, 2001։
- Աղքատության և գոյատևման պատկերը ՀՀ-ում (Թադևոսյան Ա., Գաբրիելյան Մ.), Երևան, 2003։
- Նորավանք (պատմաճարտարապետական համալիրը), (Թադևոսյան Ա., Ամիրյան Վ.), Երևան, 2004։
- Կեչառիս(պատմաճարտարապետական համալիրը), (ԹադևոսյանԱ., Ամիրյան Վ.), Երևան, 2004։
- Ախթալա (ամրոցը և վանական համալիրը), Երևան, 2007։
- Սանահին (վանական համալիրը), (Թադևոսյա նԱ., Ամիրյան Վ.), Սբ. Էջմիածին, 2007։
- Գոշավանք (վանական համալիրը), (Թադևոսյան Ա., Ամիրյան Վ.), Սբ. Էջմիածին, 2007։
- Դարբինը Հայոց Ծիսակարգում։ Հայ ազգագրություն և բանահյուսություն, h. 23, Երևան, 2007[4]։
- Ախթալա. Պատմությունը և ներկան, Երևան, 2010։
- Միգրացիա և առօրեականություն. Ճանապարհորդություն մշակույթների ու պրակտիկաների սահմանագծին, Երևան, 2014։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի մրցանակ (2001)
- Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնական» մրցանակ (2001)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» (PDF).
- ↑ «Աղասի Թադևոսյան». ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. Արխիվացված է օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Աղասի Թադևոսյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կեսգիշերն անց. Աղասի Թադևոսյան
- Ազատություն. Աղասի Թադևոսյան
- Մարտյան [աուդիո] քրոնիկներ | Աղասի Թադևոսյան
- Խորհրդային մարդը և հետխորհրդային քաղաքացին. Աղասի Թադևոսյան Արխիվացված 2019-09-15 Wayback Machine
|