Թադեվոս Միքայելեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թադեվոս Միքայելեան
Ծնվել է1932
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել է1994
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Ազգությունհայ
Թադեվոս Միքայելեան.jpg

ՏԷր Թադեւոս քահանայ Միքայելեանը ծնւել է 1932 թ. Թեհրանում։ 1953 թ. աւարտել է Թեհրանի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը, իսկ 1974 թ.' Բեյրութի Նեսթ համալսարանի Աստուածաբանական բաժինը։ Պաշտօնավարել է աւետարանական եկեղեցուն կից «Գոհար» դպրոցում որպէս ուսուցիչ եւ տնօրէն։ Տէր Թադեւոս Միքայելեանը 1970 թ. տնօրինել է «Իրանի Սուրբ գիրք» միութիւնը եւ եղել աւետարանական եկեղեցու գործադիր տնօրէնը։ 1980 թ. Հայ աւետարանական եկեղեցու հրաւէրով յանձն է առնում եկեղեցու հոգեւոր առաջնորդութիւնը եւ մինչեւ իր նահատակութեան օրը վարում այդ պաշտօնը։ Թարգմանել է կրօնական բովանդակութեամբ 60 գիրք։ Դրանցից կարելի է յիշատակել «Երջանկութեան գաղտնիքը», «Խաչի ուղին», «Դուք իմ վկաներն էք լինելու», «Եկեղեցու առաքելութիւնը եւ էութիւնը», «Նոր կտակարանի մասին», «Բողոքական եկեղեցու ուղեցոյցը»։ 1994 թ. Տէր Թադեւոս Միքայելեանը տնից դուրս է գալիս եւ այլեւս չի վերադառնում։ Մէկ շաբաթ անց նրա անկենդան մարմինը դատաբժշկական հաստատութիւնից տարւում է Թեհրանի աւետարանական եկեղեցի եւ թաղւում հայոց գերեզմանատանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանետ Տ Լազարյան (2012)։ Լիա Իվանեան, ed.։ Իրանահայոց Հանրագիտարան։ Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ։ ISBN 978-9939-60-154-0