Թագուշ Սահակյան
Jump to navigation
Jump to search
Թագուշ Սահակյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8 (21), 1907 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 6, 1977 (69 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
Թագուշ (Թագուհի) Գալուստի Սահակյան (1907, մարտի 8, Բաքու - 1977, փետրվարի 6, Բաքու), հայ դերասանուհի։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
1926-1949 թվականներին եղել է Բաքվի հայկական, 1949 թվականից՝ Ստեփանակերտի թատրոնների դերասանուհի[1][2]:
Խաղացել է հիմնականում բնութագրական դերեր։ Լավագույն դերերից են՝
- Նատո՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Երանյակ՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
- Դավիթ Կոպպերֆիլդ՝ «Դավիթ Կոպպերֆիլդ» ըստ Չարլզ Դիքենսի
- Վաչիկ՝ Արմեն Գուլակյանի «Արշալույսին»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 383։
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Թագուշ Սահակյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-03-08