Թագուհի Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թագուհի Բարսեղյան
Ծնվել էհունվարի 19, 1959(1959-01-19) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
Ոճսյուրռեալիզմ
ՈւսուցիչԿարապետ Եղիազարյան
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն

Թագուհի Ստեփանի Բարսեղյան (հունվարի 19, 1959(1959-01-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ և կինոյի նկարիչ։ Աշխատել է կոնցեպտուալիզմի ձևում՝ սյուրռեալիզմի տարրերով։ 1981 թվականից Հայաստանի Նկարիչների միության անդամ է, 1988 թվականից՝ Ուկրաինայի Նկարիչների ազգային միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Բարսեղյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 19-ին Երևանում։ 1974 թվականին ավարտել է ուսումնառությունը Երևանի Փ. Թերլեմեզանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Այնտեղ նա սովորել է Կ. Եղիազարյանի և Ա. Ղազարյանի ղեկավարությամբ։ 2 տարվա ընթացքում՝ 1978-1980 թվականներին, որպես բեադրող նկարիչ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և Երևանի հեռուստաստուդիայում (1985-1987)։

Նկարչուհու անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել Երևանում (1989, 1994), Խարկովում (Ուկրաինա, 1996, 1999), Թաբորում (Չեխիա, 1999), Ջերսի Սիթիում, Լոս Անջելեսում (ԱՄՆ, 1999), Փարիզում (Ֆրանսիա, 1999)։

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աղջկա դիմանկարը» (1980),
  • «Իլյուզիա» (1988),
  • «Հայրենիք» (1989),
  • «Կայսր» (1996),
  • «Քայլ» (1996),
  • «Իլյուզիա»,
  • «Ընտանիք»,
  • «Վերածնունդ» (1989),
  • «Հանդիպում» (1994),
  • «Թափոր», «Քայլ»,
  • «Կայսր» (1996),
  • «Տոն»[2] (1997),
  • «Սուրբ ծնունդ»[3] (1998),
  • «Դեղին տրամադրություն»,
  • «Ներկայացում» (1998)։

Ստեղծագործությունները պահպանվել են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ԱՄՆ Ժամանակակից ռուսական արվեստի թանգարանում (Ջերսի Սիթիում), Խարկովի Ս. Վասիլկովսկու անվան քաղաքային պատկերասրահում։ Ապրել և ստեղծագործել է Խարկովում և Նյու Ջերսիում (1994 թվականից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Армянский художник Барсегян Тагуи Степановна». Соцреализм. Киевский клуб коллекционеров.
  2. «Տոն»
  3. «Սուրբ ծնունդ»