Թագավորական ինժեներական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորական ինժեներական ակադեմիա
Տեսակմասնագիտական միություն և engineering society?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1976[1]
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
Անձնակազմ130 մարդ (2021)
Կայքraeng.org.uk

Թագավորական ինժեներական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Engineering), բրիտանական կրթական-լուսավորչական կազմակերպություն բնական գիտությունների բնագավառում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան հիմնադրվել է 1976 թվականին և ի սկզբանե կոչվել է «Ինժեներների ընկերակցություն»։ Թագավորական հրովարտակը հրապարակվել է 1983 թվականին, «Թագավորական ինժեներական գիտությունների ակադեմիա» անվանումն ընդունվել է 1992 թվականին։

Ակադեմիայի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աջակցություն ինժեներիային վերաբերող ազգային կարգավորման զարգացմանը
  • Աջակցություն ինժեներական ուսումնառությանը
  • Աջակցություն ինժեներական հետազոտություններին
  • Լուսավորչական գործունեություն

Այս պահին Ակադեմիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է լորդ Բրաունի Մեդինգլին (անգլ.՝ Lord Browne of Madingley ): Ակադեմիան գտնվում է արքայազն Ֆիլիպի` Էդինբուրգի դուքսի հովանավորության ներքո։ Ակադեմիան հրատարակում է «Ingenia» ամսագիրը, ինժեներական տարբեր ոլորտներին վերաբերվող ոգևորիչ հոդվածներով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի կողմից շնորհվող մեդալներ և մրցանակներ[2]`

  • Մակրոբերտի ամենամյա մրցանակ (1969 թվականից) - բարձրագույն պարգևը £50,000 դրամական մրցանակով
  • Ինժեներ-էլեկտրիկների ամենամյա մրցանակ (2006 թվականից) - դրամական մրցանակ £10,000 գումարած £30,000 գաղափարի ներդրման համար։
  • Ինժեներիայի բնագավառում նվաճումների համար, ամենամյա հատուկ մրցանակ։
  • Էներգոխնայողական տեխնոլոգիաների համար (2005 թվականից) ամենամյա մրցանակ։
  • Սըր Ջորջ Մակֆարլենի մրցանակ երիտասարդ ինժեներներին (2008 թվականից)։
  • Արքայազն Ֆիլիպի Ոսկե մեդալ (1991 թվականից` երկու տարին մեկ անգամ)։
  • Արծաթյա նախագահական մեդալ (1987 թվականից)։
  • Սըր Ֆրենկ Ուիթլի ամենամյա մեդալ (2002 թվականից)։
  • Միջազգային մեդալ։
  • Ամենամյա Արծաթե մեդալ (1994 թվականից)։
  • Ռուկի ամենամյա մեդալ ինժեներիայի մասսայականացման համար (2002 թվականից)։
  • Ելիզավետա II թագուհու մրցանակ ինժեներական գործի բնագավառում (2013 թվականից)։

Բացի այդ, ամեն տարի Մեծ Բրիտանիայի ուսանող-ինժեներներից ընտրվում են Առաջնորդական մրցանակի մի քանի դափնեկիրներ։

BEST ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան համակարգում և կոորդինացնում է BEST (Bette engineering, sciense, technology) ծրագիրը, որն ուղղված է ինժեներիայի և տեխնոլոգիական գիտությամբ զբաղվող բոլոր տարիքի երիտասարդների հավաքագրմամբ։ Ծրագրի ակտիվ գործընկերներից են նաև Airbus ավիաշինական ընկերությունը և Գատսբի Բարեգործական ֆոնդը (անգլ.՝ Gatsby Charitable Foundation): Ներկայումս ծրագրի շրջանակներում իրականացվում են 9 տարբեր ուղղություններով գիտական աշխատանքներ, որոնցից «Մեկ տարի արդյունաբերությունում» ենթածրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ մարդկանց մեկ տարի պրակտիկա անցկացնել ձեռնարկություններում, մինչև ինստիտուտ ընդունվելը։

Անդամակցություն ակադեմիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի նախագահ` Լորդ Ալեք Բրոերս, Արքայազն Ֆիլիպը, Հիտոշի Նարիտան, 2002

Ակադեմիան հրավիրում է Մեծ Բրիտանիայի առավել նշանավոր ինժեներներին։ Ամեն տարի ակադեմիայի իսկական անդամների ներկայացմամբ ընտրվում և ընդունվում են շուրջ 60 նոր անդամներ։ Ակադեմիայի պատվավոր անդամները և արտասահմանյան անդամները ընդունվում են ընտրության հիմունքներով։ 1976 թվականին 137 ինժեներների անդամակցության առաջարկություն է արվել, որոնցից 129-ը ընդունել են հրավերը։ 2011 թվականի փետրվարին ակադեմիայում հաշվառված էին 1390 իսկական անդամներ։ Ակադեմիայի անդամները կոչվում են FREng (Fellow of The Royal Academy of Engineering):

Ակադեմիայի նշանավոր անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Եվգենևիչ Ֆորտով (РАН փոխնախագահ) - ակադեմիայի արտասահմանյան անդամ 2003 թվականից[3]։
  • Բրայան Սպոլդինգ (РАН արտասահմանյան անդամ) - ակադեմիայի իսկական անդամ 1989 թվականից։
  • Ջոն Ֆոքս Ուիլյամս (Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, Կոնկորդ գերձայնային ուղևորատար ինքնաթիռի ստեղծողներից մեկը) - ակադեմիայի իսկական անդամ 1988 թվականից։
  • Մորիս Ուիլկս (համակարգչային գիտության բնագավառի բրիտանացի գիտնական) -1976 թվականին անդամակցության համար առաջին 129 հրավիրվածներից մեկը
  • Էնն Դոուլինգ (Քեմբրիջի ինժեներական դեպարտամենտի ղեկավար[4]) - ակադեմիայի իսկական անդամ 1996 թվականից, ակադեմիայի նախագահ (1999-2002)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. «Prizes». The Royal Academy of Engineering. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  3. «Академик Владимир Фортов избран членом Королевской Инженерной Академии Великобритании». Российская Академия Наук. 24.11.2003.
  4. «Professor Dame Ann Dowling to head Cambridge University Engineering Department». cambridgenetwork.co.uk. 2-10-2009.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]