Թաավի Աաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաավի Աաս
 
Կուսակցություն՝ Էստոնակն կենտրոնական կուսակցություն
Կրթություն՝ Էստոնիայի բնական գիտությունների համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, քաղաքապետ և տնտեսագետ
Ծննդյան օր հունվարի 10, 1966(1966-01-10) (58 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Էստոնիա

Թաավի Աաս (էստ․՝ Taavi Aas, հունվարի 10, 1966(1966-01-10), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), Էստոնացի քաղաքական գործիչ, Տալլինի քաղաքապետ (2017 թվականի նոյեմբերի 9-ից), Էստոնիայի Կենտրոնական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաավի Աասը ծնվել է 1966 թվականի հունվարի 10–ին Տալլինում։ Սովորել է Գուստավ Ադոլֆի գիմնազիայում, որն ավարտել է 1984 թվականին։ 1991 թվականին ավարտել է էստոնիայի գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության և գյուղատնտեսության կառավարման ֆակուլտետը, որից հետո աշխատել է որպես կաթնամթերքի գործարանի գլխավոր տնտեսագետ և Պիլցամաայի քաղաքապետարանի տնտեսական խորհրդատու։ 1993 թվականին դարձել է «Պիլցամաա» կաթնամթերքի միավորման գործադիր տնօրեն։ 1997-2005 թվականներին եղել է «E-PIIM» ընկերության ֆինանսական տնօրենը, իսկ 2004 թվականին դարձել է նաև կառավարման խորհրդի անդամ[1]։

2005 թվականի ապրիլին Աասը ընտրվել է Տալլինի փոխքաղաքապետ։ Այդ պաշտոնում ղեկավարել է Տալլինի քաղաքային խորհրդի պլանավորման և տրանսպորտային խորհրդի աշխատանքները։

Աասի անմիջական հսկողության ներքո 2013 թվականի հունվարին Տալլինում քաղաքացիների համար հասարակական տրանսպորտը դարձել է անվճար[2]։

2010 թվականին ընտրվել է Էստոնիայի քաղաքների միության կառավարման խորհրդի նախագահ[3]։ 2015 թվականի սեպտեմբերին Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարի լիազորությունների դադարեցումից հետո քաղաքապետի պարտականությունները հանձնվել են փոխքաղաքապետ Թաավի Աասին[4]։

2017 թվականի մայիսի 15-ին Կենտրոնական կուսակցությունը Տալլինի քաղաքապետի պաշտոնում հաստատել է Աասի թեկնածությունը[5]։ Նույն տարվա նոյեմբերի 9-ին Տալլինի քաղաքային ժողովը նրան ընտրել է քաղաքապետ[6][7]։

Թաավի Աասն ամուսնացած է և ունի երեք երեխա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Таави Аас CV». Официальный портал города Таллин. 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. Karin Koppel. (2012 թ․ օգոստոսի 30). «Taavi Aas kaitses opositsiooni ees tasuta ühistransporti» (էստոներեն). ERR.ee. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. Veiko Pesur. (2010 թ․ փետրվարի 16). «Linnade liit valis juhatuse esimeheks Taavi Aasa» (էստոներեն). Postimees.ee. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. «Кандидатом в мэры Таллинна от центристов стал Таави Аас». Rus.Postimees.ee. 2017 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  5. «Картина дня: кандидат в мэры Таллинна от центристов, эвакуация школы и заявление Яны Тоом». Rus.Postimees.ee. 2017 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  6. «Fotod: linnavolikogu valis Taavi Aasa Tallinna linnapeak» (էստոներեն). ERR.ee. 2017 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. «Галерея: мэром Таллинна стал Таави Аас». Rus.Postimees.ee. 2017 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թաավի Աաս». Տալլին քաղաքի պաշտոնական կայք. 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.