Էստոնիայի բնական գիտությունների համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էստոնիայի բնական գիտությունների համալսարան
էստ․՝ Eesti Maaülikool[1]
Изображение логотипа
Eesti Maaülikool.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1951
ԱնդամակցությունConsortium of European Taxonomic Facilities?[2]
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիա
ՀասցեKreutzwaldi 1, Tartu 51006[3]
Կայքemu.ee
Commons-logo.svg Estonian University of Life Sciences Վիքիպահեստում
Ծիածան Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի վերևում

Էստոնիայի բնական գիտությունների համալսարան (էստ․՝ Eesti Maaülikool, EMÜ), գտնվում է Տարտուում (Էստոնիա), Էստոնիայի նախկին գյուղատնտեսական համալսարան, որը հիմնադրվել է 1951 թվականին և 2005 թվականի նոյեմբերին վերանվանվել ու վերակառուցվել է։

Էստոնիայի բնական գիտությունների համալսարանը, իր սեփական դիմումի համաձայն, միակ էստոնական բուհն է, որի ակադեմիական և հետազոտական պրակտիկայում գերակայությունները կայուն բնօգտագործման զարգացումներն են, որոնք անհրաժեշտ են մարդու գոյության համար, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ժառանգության պահպանությունը։ Էստոնիայի բնական գիտությունների համալսարանը հանդիսանում է գյուղատնտեսության, անտառամշակման, անասնաբուծության, անասնաբուժության, տնտեսության, սննդի արտադրության տեխնոլոգիաների և բնապահպանական անվտանգության հետազոտությունների կենտրոն։ Համալսարանը հանդիսանում է BOVA համալսարանների միջազգային ցանցի անդամ։

2009 թվականին համալսարանում սովորում էր 4704 ուսանող։ Համալսարանում աշխատում էր 983 մարդ, այդ թվում` 228 դասախոս, 159 գիտական աշխատակից[4]։

Համալսարանը դասվում է գյուղատնտեսության և անտառային տնտեսության ոլորտում աշխարհի լավագույն 100 համալսարանների շարքին[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի հիմքում ընկած են Տարտուի համալսարանում անցկացված գյուղատնտեսական, անտառային կրթությունն ու հետազոտությունները։ 1632 թվականին համալսարանի հանդիսավոր բացմանը Շվեդիայի կանցլեր և համալսարանի գործնական հիմնադիր Յուհան Շյուտեն հայտարարել է, որ կցանկանար` «նույնիսկ այս երկրի գյուղացիներն ունենային իրենց բաժինը կրթական հարստության աղբյուրները ջրելու մեջ»։ Այս հայտարարությունը համարվում է գյուղատնտեսական կրթության սկիզբը Էստոնիայում։

Տարտուի համալսարանի բացումից հետո` 1802 թվականին` պրոֆեսոր Յոհան Վիլհելմ Կրաուզեի օրոք, հիմնվեց գյուղատնտեսության ամբիոն։ Սկզբում ագրոնոմիա ուսուցանել են փիլիսոփայության ֆակուլտետում, ապա ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ Այս կրթօջախը հայտնի էր Եվրոպայում և Ռուսաստանում։ Երբ 1919 թվականին Տարտուն բացվեց որպես Էստոնիայի համալսարան, ֆակուլտետին պատկանում էին հետազոտական կայաններ և փորձարարական հատվածներ, որտեղ ուսանողները կարող էին զբաղվել կիրառական հետազոտություններով։ Տարտուի անասնաբուժական հին ինստիտուտի հիման վրա սկզբնավորել է անասնաբուժական գիտությունների ֆակուլտետը։ Այս երկու ֆակուլտետները կազմել են 1951 թվականին ձևավորված նոր անկախ համալսարանի, մասնավորապես Էստոնիայի գյուղատնտեսական ակադեմիայի առանցքը։

Էստոնիայի գյուղատնտեսական ակադեմիան անմիջականորեն ենթարկվել է Խորհրդային Միության գյուղատնտեսության մինիստրությանը և գյուղատնտեսությունից մինչև խոշոր տնտեսությունների էլեկտրաֆիկացման մասնագետներ է պատրաստել գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։ Աշխատանքը տևել է մինչև 1980-ականների վերջը։

Էստոնիայի անկախության վերականգնումից հետո` 1991 թվականին, ակադեմիան վերանվանվել է Էստոնիայի գյուղատնտեսական համալսարանի, իսկ հաստատությունը վերակառուցվել է համաձայն Էստոնիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության արմատական փոփոխությունների (ինչպիսիք են կոլտնտեսությունների ու սովխոզների վերացումը)։ Ընդունվել են նոր մասնագիտություններ, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, լանդշաֆտային ճարտարապետությունը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն ու իրացումը, լանդշաֆտի պաշտպանությունն ու պահպանումը, կիրառական ջրակենսաբանությունը, բնապահպանական տնտեսագիտությունն ու բնական ռեսուրսների կառավարումը։

Մինչև 2004 թվականի վերջը համալսարանն ուներ վեց ֆակուլտետ (ագրոնոմիա, գյուղատնտեսական ճարտարագիտություն, տնտեսական և սոցիալական գիտություններ, անտառտնտեսություն, գյուղատնտեսական ճարտարագիտություն և անասնաբուժություն) և ութ ինստիտուտներ (Էստոնիայի ագրոբիոկենտրոն, Էստոնիայի բույսերի կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ EVIKA, անտառային գիտահետազոտական ինստիտուտ, կենդանագիտության ինստիտուտ, շրջակա միջավայրի պահպանության ինստիտուտ, փորձարարական կենսաբանության ինստիտուտ, կենդանաբանության և բուսաբանության ինստիտուտ, Պոլիի այգեգործության ինստիտուտ)։

Այնուամենայնիվ, ուսումնական հաստատությունը միշտ գտնվում է անորոշ վիճակում։ 2004 թվականին` այն բանից հետո, երբ Էստոնիան անդամակցեց Եվրոպական Միությանը, որպեսզի ապահովվի հաստատության գոյատևումը առաջիկա ժամանակներում, վերանվանվել է Էստոնիայի բնական գիտությունների համալսարան։

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիչարդ Էնտոնս (1951-1954)
  • Մինա Կլեմենտ (1954-1969)
  • Առնոլդ Ռյույթել (1969-1977)
  • Նիկոլայ Կոսլով (1977-1988)
  • Օլև Սավելի (1988-1993)
  • Մայթ Քլասեն (1993-1998)
  • Հեն Էլմեթ (1998-2002)
  • Ալար Կարիս (2003-2007)
  • Մայթ Քլասեն (2008 թվականից)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]