Ընտանեկան գրասենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանեկան գրասենյակի ծառայության մատուցման սխեմա

Ընտանեկան գրասենյակ (family office), ընտանեկան գույքի և այլ ակտիվների կառավարման հետ կապված ընտանիքներին ծառայություններ մատուցող մասնավոր ու անկախ կազմակերպություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան գրասենյակի գաղափարը սկիզբ է առել 6-րդ դարից։ Փաստացի ծառայապետը այն անձն է, որն իր վրա է վերցնում իր սպասարկած ազնվական ընտանիքի գործերի և կյանքի մեծ մասի պատասխանատվությունը։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ ընդունված է, որ առաջին Family Office-ները ԱՄՆ-ում հայտնվել են դեռևս 19-րդ դարում՝ Ամերիկայում առաջին միլիոնատերերի կայացմանը զուգահեռ։ «Ընտանեկան գրասենյակը» ծագմամբ անգլո-սաքսոնական իրավունքից է, որտեղ այն ավանդաբար ներկայացնում էին խոշոր ընկերությունները կամ բանկերի բաժինները, որոնք տրամադրում էին գույքի կառավարման ծառայություններ, ֆինանսական և այլ ծառայություններ:Ընդ որում, այդ ծառայությունները մատուցվել են հարուստ ընտանիքներին, որոնք գույքի գրագետ կառավարման կարիք ունեին այն բազմապատկելու համար[1]։ Հարստացած ամերիկացիները սկսել են տարատեսակ օգնությունների կարիք ունենալ՝ սկսած իրավաբանական խորհրդատվությունից և ֆինանսավորողներից, մինչև անձնական օգնականի ծառայություններ։ Ջոն Դևիսոն Ռոքֆելլերը առաջիններից էր, որը բախվել է նման կարիքի հետ։ 1882 թվականին իր ընտանիքի ունեցվածքի կառավարումը հանձնել է մի խումբ վստահելի մարդկանց։ Ավելի վաղ Մորգանի ընտանիքը կազմակերպել է նրա գրասենյակը․ 1838 թվականին ստեղծվել է «Մորգանի տունը» (House of Morgan)[2]։ Հենց «ամերիկացի մեծ արդյունաբերական կապիտալներն» են հրահրել մասնագետների պահանջարկը, որոնք պատրաստ են հատուկ գրասենյակներ ստեղծել հաճախորդների ընտանեկան ռեսուրսների կառավարման համար[2]։ Ե՛վ Մորգանի գրասենյակը, և՛ Ռոքֆելլերի գրասենյակը, ըստ էության, ընդամենը մեկ ընտանիքի սպասարկող կազմակերպությունների օրինակներ էին (single family office): Ժամանակակից ընտանեկան գրասենյակները ծառայում են բազմաթիվ ընտանիքների և ավելի հաճախ անվանում են բազմաընտանեկան գրասենյակներ (multi family office)։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ընտանեկան գրասենյակները կարելի է բաժանել 3 կատեգորիայի[3]։

  • Դաս ա՝ ֆինանսական ծառայություններ մատուցող ընտանեկան գրասենյակներ, ինչպես նաև անշարժ գույքի ծառայություններ
  • Դաս բ՝ ընտանեկան գրասենյակներ, որոնք մեծամասամբ զբաղվում են ֆինանսական ոլորտում ծառայությունների մատուցմամբ, ընդ որում, ծառայությունների մատուցմանը մասնակցում են բանկեր, խորհրդատվական ընկերություններ
  • Դաս գ՝ ընտանեկան գրասենյակներ, որոնք զբաղվում են անշարժ գույքի ոլորտում ծառայությունների մատուցմամբ, ընդ որում ծառայությունների մատուցմանը մասնակցում են ոչ մեծ իրավաբանական ընկերություններ

Շվեյցարիան Եվրոպայում ընտանեկան գրասենյակների կենտրոն է։ Այնտեղ տեղակայված են 300-400 ընտանեկան գրասենյակներ, որոնք հիմնականում ծառայում են օտարերկրյա հաճախորդներին և միջին հաշվով ունեն 20 աշխատակից[4]։ Այդ գրասենյակները կառավարում են մի քանի (սովորաբար մինչև մեկ տասնյակ) ընտանիքների բարեկեցությունը, որոնք կառավարման են հանձնում մոտ 10-15 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը։ Ավանդաբար, ընտանեկան գրասենյակները իրենց «ջանքներին» համապատասխան ստացել են վարձատրություն, թեև այսօր վճարումը հաշվարկվում է ճիշտ հակառակ ճանապարհով և կախված է ակտիվների կամ շահույթի արժեքի տոկոսից[4]։

Ավանդաբար, մեկ ընտանեկան գրասենյակ ծառայություններ էր մատուցում մեկ ընտանիքի։ Սակայն այսօր իրավաբանական ընկերությունները տվյալ ոլորտում իրենց ծառայություններն են մատուցում անսահմանափակ թվով անձանց[5]։ Թեև մնում են այն գրասենյակները, որոնք սպասարկում են ընտանիքների որոշակի շրջանակ[2]։

Գրասենյակի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան գրասենյակի ծառայությունների շրջանակը բավականին լայն է՝ իրավաբանական, հարկային, ֆինանսական խորհրդատվություն ընտանեկան կապիտալի կառավարման ոլորտում, ժառանգական պլանավորում, աուդիտ, բանկային և ապահովագրական ծառայությունների անհատական ընտրություն, ռիսկերի կառավարում, ակտիվների պահպանման և կառավարման համար կորպորատիվ կառույցների ստեղծում, ընտանեկան բիզնես նախագծերի իրականացմանը համակողմանի աջակցություն, համապատասխան մասնագետների գործողությունների համակարգում և այլն։ Այս բոլոր ծառայությունները տրամադրվում են ընտանիքի գույքը բազմապատկելու և նրա գրագետ տնօրինման համար։ Ընտանեկան գրասենյակը գրեթե ամեն ինչ անում է՝ անձնական ակտիվների կառավարումից, մինչև կենցաղային հարցերի լուծում, ինչպիսիք են զբոսանավի պահումից, ձիերի ապահովագրություն կամ ընկերների ժամանակ անցկացնելը երեկույթներում[6]։ Գրասենյակը լուծում է ամեն ինչ, այդ թվում՝ բնակելի տան ջրի հետ կապված խնդիրները, ընտանիքի անդամների առողջության պաշտպանությունը և պահպանումը, երեխաների կրթությունը։ Գրասենյակը խաղում է բազմաթիվ դերեր, սակայն դրանցից գլխավորը հաճախորդից գույքի կառավարման բեռի վերացումն է[7]։ Որոշ դեպքերում ընտանեկան գրասենյակի ծառայությունների ցանկը կարող է ներառել նաև արտերկրում ընտանիքի վերաբնակեցման կազմակերպում, կենսակերպի պլանավորում, ինչպես նաև կրթության կամ հանգստի նպատակով բնակության վայրի փոփոխություն[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Die Geldmaschinen der Superreichen(չաշխատող հղում), Bilanz, 28 Juli 2004
  2. 2,0 2,1 2,2 «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «Nevada Management Services — Family Offices Abound». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 Das Family-Office als Butler der Reichen — Diskretes Geschäft mit Milliardenvermögen, Neue Zürcher Zeitung, 9. Januar 2009
  5. «Клуб миллионеров | Forbes.ru».
  6. «Свои люди | Forbes.ru».
  7. zeit.de Januar 2012: Josef und seine gierigen Millionäre. — Zusammen mit Bankiers wollte der Immobilienkönig Josef Esch das Geschäft seines Lebens machen — auf Kosten des angeschlagenen Konzerns Arcandor. Dabei stürzten sie einige der reichsten Deutschen und eine Privatbank in den Abgrund.
  8. «Multi-Family Office Best Practices | Family Office Exchange». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Third Rome». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.