Ընձուղտը և ակնոցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընձուղտը և ակնոցը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԳալինա Բարինովա
ՍցենարիստԻրինա Պիվովարովա
ԵրաժշտությունԼյուդմիլա Լյադովա
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն528 վայրկյան
Թվական1978

Ընձուղտը և ակնոցը (ռուս.՝ Жира́фа и очки́), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից, 1978 թվականին։ Տևողությունը 8 րոպե 48 վայրկյան է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ ընձուղտը ընկնում է պահարանից և կոտրում ակնոցը։ Նա գումար է վերցնում և գնում է դեղատուն` նորը գնելու։ Ճանապարհին իր ամբողջ գումարը ծախսում է ոչ պիտանի իրերի` գլխարկի, շարֆի և գուլպայի վրա։ Արդյունքում գումարը չի հերիքում, բայց դեղատան մեծահոգի աշխատողը նվիրում է նրան իրենը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Գալինա Բարինովա
սցենարի հեղինակ Իրինա Պիվովարովա
բեմադրող նկարիչ Գալինա Բարինովա
նկարիչ մուլտիպլիկատորներ Իոսիֆ Կուրոյան, Ալեքսանդր Պանով, Օլգա Օռլովա, Վլադիմիր Պալչիկով, Տատյանա Պոմերանցևա
նկարիչ-դեկորատոր Աննա Ատամանովա
օպերատոր Միխայիլ Դրույան
կոմպոզիտոր և կատարող Լյուդմիլա Լյադովա
հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
դերերը հնչյունավորել են Գերման Կաչին-փորսուղ,
Միխայիլ Պոգորժելսկի-գետաձի,
Վսեվոլոդ Լարիոնով-հեքիաթասաց, թութակ
Տատյանա Վասիլևա-ընձուղտ
խմբագիր Նատալյա Աբրամովա
մոնտաժող Ելենա Տերտիչնայա
ռեժիսորի օգնական Լ. Մորոզովա
նկարչի օգնական Ե. Բոգոլյուբովա
օպերատորի օգնական Ե. Սինիցկայա
մուլտֆիլմի տնօրեն Լյուբով Բուտիրինա

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Բարինովայի ստեղծագործությունների հիմնական թեմա դարձել են երեխաների համար ռուսական հեքիաթները կենդանիների մասին, որոնք պատմվում են հեշտ լեզվով, հումորով և հիշվող մեղեդիով։ Հաջողվածների թվում են «Ընձուխղը և ակնոցը», «Սարսափելի պատմություն», «Խորամանկ ագռավը», «Ծուռ թաթ արջը»։ Բոլոր իր ֆիլմերում Գալինա Բարինովան հանդես է գալիս նաև որպես բեմադրող նկարիչ։
- Սերգեյ Կապկով[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Галина Баринова «КИНОПРОЦЕСС» №3/4 2003 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]