Ընձառյուծների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Տղամարդ-ընձառյուծների» գաղտնի միության տղամարդու դիմակ: Նիգերիա

Ընձառյուծների միություն, գաղտնի միություն Արևմտյան Աֆրիկայում, որտեղ գործնականում եղել են՝ ծիսական սպանություններ և սեփական ցեղի ներսում մարդակերություն: Ընձառյուծների միությունն ակտիվ է եղել XX դարի սկզբին և կեսերին: Միության հիմնական տարածքներն են համարվել՝ Սիերա Լեոնեն, Լիբերիան, Կոտ դ'Իվուարը[1], ինչպես նաև՝ Նիգերիան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընձառյուծների միության մասին առաջին տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ XIX դարի կեսերը շատ քիչ հիշատակումներ են եղել Սիերա Լեոնեում ծիսական սպանությունների և մարդակերության վերաբերյալ: Այսպես, 1607 թվականին Ուիլիամ Ֆիչը գրել է մարդակեր վայրագ ցեղերի մասին, ովքեր կրում էին ընձառյուծի կաշի, իսկ Գրեհեմ Ինգմանը հիշատակում է մարդկանց ողջակիզելու ծիսակարգը:

Առաջին անգամ, սպանությունների ծիսակարգի մասին եվրոպական հասարակությունում լայնորեն սկսեցին խոսել XIX դարի վերջին, երբ տեղի ունեցավ մի իրադարձություն հայտնի որպես՝ «Տոնգոյի սկանդալ»: 1891 թվականին ցեղերից մեկի առաջնորդը հավաքեց Գանգամայի, Գբանգբամայի, Յանդեգիի և այլ բնակավայրերի ու գյուղերի բիգմեններին (անգլ.՝ big man; big-man — մեծ մարդ)՝ Տոնգո խաղին մասնակցելու համար, որի անցկացման վայր ընտրված էր Բոգո քաղաքը: «Խաղի» եզրափակիչ հատվածում 8 մարդու, հատուկ բռնած ծիսակարգի համար, ողջակիզել են: Այս իրադարձության մասին լուրը բրիտանական հասարակությունում սկանդալի առաջացրեց, և 1892 թվականին՝ նահանգապետի հրահանգով, խաղն արգելվեց, իսկ նա ով կխախտեր օրենքը կհամարվեր՝ քաղբանտարկյալ:

Չնայած Տոնգո խաղի արգելքներին, ծիսական սպանությունների մասին նորությունները շարունակվում էին: Նրանցից շատերի հետևում կանգնած էր գաղտնի միությունը, որը ստացել էր՝ Մարդ-ընձառյուծների միություն անվանումը: 1895 թվականին մարդ-ընձառյուծների գործունեությունը ճնշելու նպատակով ընդունվում է օրենք, ըստ որի արգելվում է ընձառյուծի մորթի կրելը, ծիսակատարության դանակը և «կախարդական» դեղամիջոցը: Խախտողները մեխանիկորեն դառնում էին հանցագործ: 1896 թվականի հոկտեմբերի 9-ին Սիերա Լեոնեում օրենքն ուժի մեջ մտավ: Ներքին հողերում ներդրվեց պրոտեկտորատի ռեժիմ, որն իրականացնում էր բնակչության լիակատար վերահսկողություն[2]:

Մարդ-ընձառյուծներ XX դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին՝ 1912 թվականին, հատուկ գործողությունների ընթացքում, ձերբակալվել էր ավելի քան 400 միությունում ներգրավված կասկածյալ: Հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ իշխանությունները հանրությանն են ներկայացրել մարդ-ընձառյուծների ատրիբուտներ: Դրանից հետո Սիերա Լեոնեում գործող միությունը թուլացավ և տարածվեց հարևան երկրներում: 1934-1935 թվականներին հանրությունն անհանգստացած էր Բելգիական Կոնգոյում (այժմյան՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) տեղի ունեցող իրադարձությունների համար: Այդ ժամանակ հայտնաբերվել էին մեծ քանակությամբ զոհեր, ովքեր, իբր, մահացել էին ընձառյուծների հարձակումից: Այս իրադարձությունների արդյունքում Էդգար Ռայս Բերոուզի մոտ միտք հղացավ 1935 թվականին գրել «Տարզանն ու մարդ-ընձառյուծները» վեպը[3][4]:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945-1947 թվականներին, մարդ-ընձառյուծների միության գործունեություն սկվեց Կալաբարի շրջանում, որը գնտվում է Նիգերիայում: Պաշտամունքի նվիրյալներն այդ ժամանակ սպանել էին ավելի քան հարյուր մարդ: Մարդ-ընձառյուծների դեմ սկսվեց ակտիվ շարժում: Շրջակայքում հայտարարվեց պարետային ժամ և միության անդամների գլուխների համար նշանակվեց պարգևավճար: Ձերբակալված կասկածյալները մոտ հարյուրն էին, որոնցից 18-ը ենթարկվեց մահապատժի: Ի սկզբանե որոշված էր հանրային մահապատիժն իրագործել, որպեսզի ցրեն նրանց գերբնականության հանդեպ ունեցած մարդկանց վախերը: Սակայն, խորհրդակցելով, իշանությունները որոշեցին որպես հանդիսատես թողնել միայն ցեղերի առաջնորդներին:

Այժմ էլ քննարկումներ են ընթանում այն մասին, թե արդյոք հիմա էլ գոյություն ունեն պաշտամունքի անդամներ, բայց ոչ-ոք չի էլ կարող պնդել, որ պաշտամունքն այժմ չկա: Մարդ-ընձառյուծների գործունեության դրսևորման վերջին միջադեպը եղել է 1994 թվականին՝ Լիբերիայում: Տեղի՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո գտնվող հիվանդանոց է տեղափոխվել 8 պատառոտված մարդ, որոնցից երկուսը՝ կին և երեխա, ովքեր դեռևս կենդանի էին, սակայն այնքան վախեցած, որ չեն կարողացել տալ որևէ կոնկրետ բացատրություն: Բուժանձնակազմը՝ կազմված տեղի բնակիչներից, սարսափած փախել է: Կարմիր խաչի անձնակազմը՝ ուսումնասիրելով մարմինները, համոզվել է, որ հարձակվողները գիշատիչներ չեն եղել, չնայած վնասվածքները շատ նման էին ընձառյուծի ճիրաններից ստացված վերքերի, բայց ատամների հետքերը հստակ մարդկային էին: Բժիշկների բացակայության ընթացքում, մարմինների մասին հոգ տանողները սպանվեցին, իսկ կինն ընդհանրապես անհետացավ: Տեղում ոստիկանությունը հայտնաբերեց ընձառյուծի հետքեր: Գործն այնքան մեծ արձագանք ունեցավ, որ Ինտերպոլն ուղարկեց իր գործակալներին, սակայն՝ ապարդյուն[5]:

Մարդ-ընձառյուծների միության նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական իշխանությունները աստիճանաբար շատ բան իմացան Ընձառյուծների միության մասին: Աղբյուրներից մեկը դարձավ՝ հենց միության անդամների վկայությունները: Կիրառվում էր մի շատ հետաքրքիր ձև, որի օգնությամբ եվրոպացները սովորել էին «հարցաքննել» տեղի բնակչությանը. հատուկ հարցաքննության համար պատրաստում էին՝ աղի, պղպեղի և մոխրի խառնուրդ, ինչը վկաներին բաժանում էր թարգմանիչը: Յուրաքանչյուրը կուլ տալուց հետո երդվում էր, որ եթե ստի, ապա . «Թող մահն անմիջապես հարվածի իրեն»[6]:

Ընձառյուծների միության անդամկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընձառյուծների միության անդամ դառնալու համար անհարաժեշտ էր գտնել այնպիսի մարդու, որն արդեն միության անդամ էր և նրանից խնդրել կախարդական ըմպելիք՝ «բորֆիմոր»: Եթե խնդրանքը բավարարվում էր, ապա թեկնածուին առաջարկում էին գնալ ջունգլի և գտնել՝ դեպի դեղաբույս տանող արահետը: Որոշ ժամանակ անց, միությանը միանալու ցանկացող անձը, հանդիպում էր մարդկանց խմբի և նրանց հետ փոխանակվում ողջույնի ծիսակարգով: Այնուհետև, նորեկին ուղեկցում էին դեպի այն տեղը, որտեղ նա «գտնում էր» կարմիր արկղ՝ լի «բորֆիմորով»: Նաև նրան հանձնում էին՝ ընձառյուծ-դանակ, որը վերցնելով մարդը երդվում էր ընդմիշտ գաղտնի պահել միությունը: Դրանից հետո միության նոր անդամը պետք է մատուցեր իր առաջին զոհը: Սովորաբար դա լինում էր աղջնակ: Մարդ-ընձառյուծների միությանն անդամակցելու թեկնածուն, օգնողների ուղեկցությամբ, պետք է զոհաբերության համար թույլտվություն խնդրեր հարազատներից: Սակայն, այդպիսի «խնդրանքը» առարկություն չէր ենթադրում, այլ պարզապես ծիսակարգի մաս էր: Թույլտվություն ստանալուց հետո անհրաժեշտ էր գտնել մարդասպան՝ յոնգոլադո, որն էլ կավարտի զոհաբերությունը[7]:

Եզրափակիչ փուլը՝ զոհի սպանությունն էր: Սովորաբար զոհին դեպի որոգայթ ուղեկցում էին ծնողները կամ հարազատները (բայց դա չէր վերաբերվում պատժիչ սպանություններին, երբ մարդուն սպանում էին միության հանդեպ գործած այս կամ այն հանցանքի համար): Երբ զոհը մոտենում էր որոգայթին, մարդ-ընձառյուծները ձայներ էին արձակում և այդ ժամանակ յոնգոլադոն գաղտնի մոտենում էր զոհին և կտրում կոկորդը: Այնուհետև միության անդամները սկսում էին «խառնել հետքերը»՝ հողի վրա ընդօրինակելով ընձառյուծի թաթերի հետքեր: Դիակը մասնատում էին, միսն ու ներքին օրգանները բաժանում էին միության անդամներին:

Պաշտամունքի ծեսեր ու հոգևոր բաղադրիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդ-ընձառյուծները հանդես են գալիս որպես մարտական պաշտամունքի ձև, նման՝ սկանդինավյան բերսերկներին: Ընձառյուծի պաշտամունքը տղամարդկանց գաղտնի միություն էր, որը գոյություն ուներ Աֆրիկայում դեռևս հնագույն ժամանակներից: Ըստ ականատեսների վկայությունների, պաշտամունքն ուներ մեծ ազդեցություն ամբողջ Աֆրիկայի տարածքում, քանի որ նրա անդամները տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին:

Հաշվի առանելով ընձառյուծների միության գաղտնիությունը, նրա անդամները ապրում էին բնականոն կյանքով, ոչնչով աչքի չէին ընկնում և չէին մատնում իրենց պատկանելությունը: Սակայն արշավանքների ժամանակ նրանք կրում էին ընձառյուծի մորթի և ծիսական դիմակ, այնպես՝ որ դառնան անճանաչելի: Որպեսզի ավելի նմանվեն ընձառյուծի, նրանք օգտագործում էին զենքեր, որոնց միջոցով նմանակում էին ընձառյուծի ճանկեր ու ատամներ: Դրանք ինչպես հատուկ ճանկեր էին, այնպես էլ՝ եռատամ դաշույններ: Նաև կրում էին հատուկ կոշիկներ, որոնցով թողնում էին հովազի թաթերի հետքեր:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1900-1950: The Leopard Society in the Nimba Range and at the Kru coast. // liberiapastandpresent.org. Проверено 8 сентября 2012. Архивировано 26 октября 2012 года.
  2. Beatty, 2003, p. 3—14.
  3. Société secrète des hommes-léopards
  4. The Real Leopard Men of the Congo
  5. Люди-леопарды на Bestyary.us
  6. Beatty, 2003, p. 25—26.
  7. Davies, Nigel. Human sacrifice: In history and today. — Macmillan, 1981. — 320 p. — ISBN 978-0333223840. — P. 136—141.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Народы Африки / Под ред. Д. А. Ольдерогге, И. И. Потехина. — М.: Изд-во АН СССР, 1954.
  • Онгаро, Альберто; Морольдо, Джанфранко. Интервью с «леопардами» // Вокруг света, 1972, № 11 (2566).
  • След леопарда // Тайная власть, 2008, № 3.
  • Тайные общества. — Литература, 1996. — (Энциклопедия преступлений и катастроф)
  • Axelrod, Alan. The International Encyclopedia of Secret Societies & Fraternal Orders. — Checkmark Books, 1997.
  • Beatty, Kenneth James. Human leopards: an account of the trials of human leopards before the Special Commission Court: with a note on Sierra Leone, past and present. With a preface by Sir William Brandford Griffith. 1st AMS ed. — New York: AMS Press, 1978. (Online)
  • Beatty K. J. Human Leopards. — Kessinger Publishing, 2003. — 220 p
  • Maes, Joseph. Aniota-Kifwebe. Les masques des populations du Congo belge et le matériel des rites de circoncision. — Anvers: De Sikkel, 1924.
  • Mokede, Paul-Roger. Société secrète des Anioto, hommes léopards, ches les Babali, Congo-Kinshasa. — École pratique des hautes études (Paris). Université de soutenance, 1971.
  • Poore Sheehan, Perley. The Leopard Man and Other Stories. — Pulpville Press, 2007.
  • Pratten, David. The Man-Leopard Murders: History and Society in Colonial Nigeria. — Indiana University Press, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-1950: The Leopard Society in 'Vai country', in Bassaland.