Ընկուզենի Զիբոլդի
| Ընկուզենի զիբոլդի | |
Ընկուզենի զիբոլդի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
| Ընտանիք | Ընկուզազգիներ (Juglandaceae) |
| Ցեղ | Ընկուզենի (Juglans) |
| Տեսակ | Ընկուզենի զիբոլդի (J. ailantifolia) |
| Միջազգային անվանում | |
| Juglans ailantifolia | |
Ընկուզենի Զիբոլդի (լատիներեն՝ Juglans sieboldiana Maxim), ընկուզազգիների ընտանիքի, ընկուզենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ ծառ է՝ մինչև 18-20 մ բարձրությամբ, վրանաձև և ցանցառ սաղարթով։ Բնի և ճյուղերի կեղևը մոխրավուն է։ Տերևները կենտ-փետրաձև են՝ 40-100 սմ երկարությամբ, 11-15 (երբեմն՝ մինչև 19) ձվաձև կամ երկարավուն-ձվաձև տերևիկներով։ Տերևի առանցքը ծածկված է կարճ, շիկավուն աղվամազով։ Բացվում են ապրիլի վերջին, մայիսի սկգբին։ Պտղաբերում է 5-7 տարեկանից։ Առէջային կատվիկները հավաքված են փնջերում՝ 2-5-ական հատ, 15-30 սմ երկարությամբ, 9-15 առէջներով։ Վարսանդային ծաղիկները հավաքված են ողկույզներում, 20-ական հատ։ Կեղծ կորիզապտուղը գնդաձև է կամ երկարավուն-ձվաձև, սրածայր, 4-5 սմ երկարությամբ, աղվամազապատ։
Ընկույզը մուգ պղտոր դարչնավուն է, կլորավուն, ձվաձև կամ էլիպսաձև, սուր գագաթով։ Պտուղը հասունանում է հոկտեմբերին։ Բնական պայմաններում տարածված է Ճապոնիայում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն բուսաբանական այգիներում ու դենդրարիներում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենուրեք հավասարապես լավ է աճում և առատորեն պտղաբերում է։ Կարելի է առաջարկել բոլոր, այդ թվում նաև բարձրլեռնային շրջաններում մշակելու համար (բացառապես որպես պարկային և անտառային կուլտուրա)։ Ընկույզները մեծ քանակությամբ ճարպեր են պարունակում և աչքի են ընկնում հրաշալի համով։ Բնափայտը նույնպես ամուր է և արժեքավոր։ Սերմերի ցանքից բացի կարելի է աճեցնել նաև կտրոնավորմամբ։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական խումբը Xllp: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (214)։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկուզենի Զիբոլդի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկուզենի Զիբոլդի» հոդվածին։ |
|