Ընդդիմախոսություն (1899, Թումանյան)
Ընդդիմախոսություն | |
---|---|
Տեսակ | հոդված |
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1899 թվական |
Վիքիդարան | Ընդդիմախոսություն |
«Ընդդիմախոսություն», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որն առաջին անգամ տպագրվել է 1899 թվականի հուլիսի 18-ին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ընդդիմախոսություն» հոդվածը տպագրվել է 1899 թվականի հուլիսի 18-ին «Տարազ» շաբաթաթերթի № 26-ի 615-616-րդ էջերում։ Ապա հոդվածը տպագրվել է Երևանում 1935 թվականին տպագրված, Նվարդ Թումանյանի կազմած և խմբագրած «Թումանյանը քննադատ» գրքի 71-76-րդ էջերում։ Այնուհետև հրատարակվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու վեց հատորով» (1940-1959 թվականներ) շարքի 4-րդ հատորի 63-68-րդ էջերում։
Թումանյանի «Երկերի ժողովածու»-ի 6-րդ հատորում արտատպվել է «Տարազ» շաբաթաթերթից։
Խմբագրությունը տողատակում գրել է հետևյալ ծանոթագրությունը․ «Տարազի» ներկա №-ում տպագրում ենք պ․ Հովհաննես Թումանյանցի ընդդիմախոսականը դերասան Գալֆայանի մասին։ Տպագրելով պ․ Թումանյանցի հոդվածը, մենք թույլ ենք տալիս պաշտպանելու իրան։ Մեր դիրքը այս հարցում բոլորովին չեզոք է, առաջուց ասենք, որ Գալֆայանի մասին այսքան աղմուկներ բարձրացնելն անտեղի է․ սպասենք մի քիչ էլ, և ամեն բան կպարզվի»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 589–590.