Jump to content

Ըմպանային նշիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադենոիդ
Նշիկների պաթոլոգիական մեծացում Խմբագրել Wikidata
հյուսվածքի տեսակ, անատոմիական կառուցվածքների դաս Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՆշագեղձ, անհատական ​​անատոմիական կառուցվածք Խմբագրել Wikidata

Ըմպանային նշիկ, հայտնի է որպես նազոֆարինգեալ կամ քթըմպանային նշիկ, տեղակայված է բոլոր նշիկների վերևում։ Այն լիմֆոիդ հյուսվածքի կուտակում է, որը գտնվում է քթի խոռոչի հետին մասում, քթըմպանի հետին պատին[1]։

«Ադենոիդ» տերմինն օգտագործվում է նաև ադենոիդ հյուսվածքի հիպերտրոֆիան նկարագրելու համար[2]:

Ադենոիդը, ի տարբերություն քմային նշիկների, ունի կեղծ շերտավորված էպիթել: Ադենոիդները, Վալդեյերի ավշային օղի մի մասն են, որը ներառում է նաև քմային նշիկները, լեզվային նշիկները և փողային նշիկները։

Ադենոիդները զարգանում են լիմֆոցիտների ենթաէպիթելային ինֆիլտրացիայի արդյունքում, սաղմնային կյանքի 16-րդ շաբաթից հետո: Ծնվելուց հետո ադենոիդների մեծացումը սկսվում և շարունակվում է մինչև 5-7 տարեկան:

Որպես իմուն համակարգի մաս, ադենոիդները կարողանում են ճանաչել այնպիսի պաթոգեններին ինչպիսիք են՝ բակտերիաները, վիրուսները։ Որպես պատասխան ադենոիդները արտադրում են T կամ B բջիջներ, որոնք պայքարում են վարակների դեմ՝ նպաստելով իմունոգլոբուլին A-ի սինթեզին, և ձևավորելով իմունոլոգիական հիշողություն [3]։

Բակտերիաների տեսակները, ինչպիսիք են լակտոբացիլները, անաէրոբ տրեպտոկոկերը, ակտինոմիկոզը, նոկարդիաները՝ սովորաբար առկա են մինչև 6 ամսականը: Ադենոիդում հայտնաբերված նորմալ ֆլորան բաղկացած է ալֆա-հեմոլիտիկ ստրեպտոկոկից և էնտերոկոկից, ստաֆիլոկոկից, նեյսերիաներից։

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադենոիդների հիպերտրոֆիայի 3D պատկեր

Մեծացած ադենոիդները կամ ադենոիդների հիպերտրոֆիան, կարող են իրենց չափերով հասնել պինգ-պոնգի գնդակի չափերին, որոնք ամբողջությամբ կարող են արգելափակել օդի նորմալ հոսքը քթի խոռոչից։ Նույնիսկ երբ մեծացած ավշահանգույցները այնքան մեծ չեն, որ արգելափակեն օդի նորմալ հոսքը, նրանք կարող են բարդացնել քթային շնչառությունը, որի դեպքում հիվանդը պետք է սկսի շնչել բերանով։ Մեծացած ադենոիդները կարող են նաև փոխել ձայնի հնչեղությունը

Ադենոիդների սիմպտոմատիկ մեծացումը 18-ից 24 ամսական հասակը հաճախ է հանդիպում, դրա համար այն հաճախ դառնում է օբստրուկցիայի պատճառ և երեխաների մոտ կարող է առաջացնել շնչառության հետ կապված խնդիրներ։ Այս խնդիրները անցնում են երեխայի մեծանալուն զուգահեռ։

Ադենոիդին բնորոշ դեմք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենոիդների մեծացումը, հատկապես երեխաների մոտ, առաջացնում է ատիպիկ դեմք։ Այդ դեմքին բնորոշ են բերանային շնչառությունը, երկարացած դեմքը, արտահայտված կտրիչները, կարճ վերին շրթունքը, բարձրացած քթանցքները[4][5]։

Ադենոիդների վիրահատական հեռացումը կոչվում է ադենոիդէկտոմիա։ Ադենոիդների ինֆեկցումը կարող է բերել լորձի գերարտադրությանը, որը կարող է բուժվել վերջիններիս հեռացմամբ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադենոիդների նորից մեծացումը դրանց հեռացումից հետո կարող է պատահել դեպքերի 19%-ում[6]։ Ադենոիդէկտոմիան, որն իրականացվում է բերանի միջոցով ընդհանուր անզգայացման (կամ ավելի քիչ տարածված՝ տեղային) տակ, ներառում է ադենոիդի կտրումը, այրումը, լազերային հեռացումը: Ադենոիդը հաճախ հեռացվում է քմային նշիկների հետ միասին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Standring, Susan; Gray, Henry, eds. (2021). Gray's anatomy: the anatomical basis of clinical practice (42nd ed.). Amsterdam: Elsevier. էջ 703. ISBN 978-0-7020-7705-0. OCLC 1202943188.
  2. «Definition of ADENOID». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2018-05-05-ին.
  3. Mnatsakanian, A.; Heil, J. R.; Sharma, S. (2023). «Anatomy, Head and Neck: Adenoids». National Library of Medicine. PMID 30844164. Վերցված է 2 June 2023-ին.
  4. Jefferson, Yosh (2017-02-01). «Mouth breathing: adverse effects on facial growth, health, academics, and behavior». General Dentistry. 58 (1): 18–25, quiz 26–27, 79–80. ISSN 0363-6771. PMID 20129889.
  5. Wahba, Mohammed. «Adenoid facies». Radiopaedia.org. Radiology Reference Article. Վերցված է 2016-11-06-ին.
  6. Lesinskas, Eugenijus; Drigotas, Martynas (2009-04-01). «The incidence of adenoidal regrowth after adenoidectomy and its effect on persistent nasal symptoms». European Archives of Oto-Rhino-Laryngology. 266 (4): 469–473. doi:10.1007/s00405-008-0892-5. ISSN 1434-4726. PMID 19093130. S2CID 31941117.
  7. «Adenoids». MedlinePlus, US National Library of Medicine. 13 September 2022. Վերցված է 23 July 2023-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ըմպանային նշիկ» հոդվածին։