Էքսոխորդա խոշորածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էքսոխորդա խոշորածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Ասպիրակայիններ (Spiraeoideae)
Ցեղ Էքսոխորդա խոշորածաղիկ (Exochorda)
Lindl.

Էքսոխորդա խոշորածաղիկ (լատին․՝ Exochorda qrandiflora), վարդազգիների ընտանիքի էքսոխորդա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թոսի է մինչև 3, երբեմն՝ 5 մ բարձրությամբ։ Տերևների ձևը տարբեր է, սկսած էլիպսաձևից մինչև երկարավուն ձվաձև, 3—6 սմ երկարությամբ, սրածայր, գագաթին կռճիկանման, սուր հավելվածով, հիմքում սեպաձև սեղմված, ամբողջաեզր կամ միջին մասից վերև ատամնաեզր, ներքին կողմից սպիտակավուն։ Տերևակոթունը ունի 8 — 15 մմ երկարություն։ Ծաղիկները սպիտակ են, մինչև4 սմ տրամագծով, 6 — 10-ական հավաքված ողկույզանման ծաղկաբույլերում։ Պսակաթերթիկները համարյա կլորավուն են, շատ կարճ եղնգիկով։ Պտուղը տարբեր ձևեր է ունենում, լայն տանձաձևից մինչև համարյա գնդաձև, 8 — 10 մմ տրամագծով։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է արևմտյան Չինաստանում։ Հայաստանում մշակվում է միայն Երևանի բուսաբանական այգում և նրա Վանաձորի բաժանմունքում։ Հեռանկարային է միջին և ստորին գոտիների բնակավայրերի կանաչապատման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 318։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքսոխորդա խոշորածաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքսոխորդա խոշորածաղիկ» հոդվածին։