Էրքան Քոլչաք Քյոսթենդիլ
![]() | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Բուրսա, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Էրքան Քոլչաք Քյոսթենդիլ (թուրքերեն՝ Erkan Kolçak Köstendil, հունվարի 16, 1983, Բուրսա, Թուրքիա), թատրոնի ու կինոյի թուրք դերասան և ռեժիսոր։ Իր կարիերան սկսել է թատերական ներկայացումներում, ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Այդուհանդերձ, առավել հայտնի է դարձել «Հեյ Ստամբուլ» հեռուստասերիալում մարմնավորած իր դերի։ Կարճամետրաժ ֆիլմերում նկարահանվելու համար՝ արժանացել է մրցանակների։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քյոսթենդիլը ծնվել է 1983 թվականին Բուրսայում։ Ավարտել է Բուրսայի Աթաթուրքի անվան ավագ դպրոցը։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին՝ եղել է Բուրսասպոր ֆուտբոլային ակումբի անդամ[1]։
Իր դերասանական կարիերան սկսել է Թունջայ Օզինել թատրոնում, որտեղ մարմնավորել է մի շարք դերեր, այդ թվում «AuT» և «Հակառակ սեռին հանդիպելու արվեստը» թատերական ներկայացումներում[2]։
2009 թվականին դարձել է «Ճակատագրականություն» հեռուստասերիալի սցենարիստ և ռեժիսոր, որն ավելի ուշ հայտնվել է նաև Ֆեյսբուքում։ Նույն տարում նրան առաջարկվել է նկարահանվել «M.A.T» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էմրեի դերը։ 2010 թվականին դարձել է «Ժամանակ» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը, որի համար արժանացել է Սինեպարկ 4-րդ կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի, Էսքիշեհիրի Միդիաս արքայի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի և Անթալիայի 47-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր[3]։
Նա նաև դարձել է «Ծխախոտի կանեփ» գեղարվեստական ֆիլմի սցենարիստը, որը նկարահանվել է Ամստերդամում և Ստամբուլում։ Նրա 4-րդ կարճամետրաժ ֆիլմն «Սուման» է, որը նկարահանվել է 2018 թվականին։ Վերջինս Լոս Անջելեսի կինոմրցանակաբաշխության ժամանակ ստացել է լավագույն թուրքական կատակերգական ֆիլմ մրցանակը[4]։
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սրտի հանգույց – Քրաֆթ թատրոն
- AuT – Իքինջիքաթ թատրոն
- Հակառակ սեռին հանդիպելու արվեստը – Ըսպարտայի վիրտուալ թատրոն
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գայլերի հովիտ – (2005)
- Աշնան ցավեր – (2008)
- M.A.T – Էմրե (2009)
- Ճակատագրականություն – (2009)
- Սաքարյա Ֆըրաթ – Մահմութ Քարաքում (2009)
- Հայրեր և որդիներ – Այհան (2012)
Վերնագիր | Տարի | Դեր | Նոթեր |
---|---|---|---|
Շնորհակալություն | 2013–14 | Մեհմեդ | Հեռուստասերիալ |
Մեղավոր է | 2014 | Բռնցքամարտիկ | Ֆիլմ |
2014 | Գաղտնի ոստիկան | Ֆիլմ | |
Անձրև. ճակատագրի ծաղիկը | 2014 | Շենոլ | Ֆիլմ |
Հեյ, Ստամբուլ | 2014–15 | Կառլոս | Հեռուստասերիալ |
Այլևս ոչ | 2015 | Տաքսու վարորդ Ֆիքրեթ | Ֆիլմ |
Սև խնդիր | 2015 | Գյուվեն | Ֆիլմ |
Թիմը | 2015 | Ֆիլմ | |
Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան | 2015 | Շահին Գիրայ | Հեռուստասերիալ |
Ընտանիք | 2016–17 | Թոփրաք | Հեռուստասերիալ |
Սիրո պատերազմ | 2017 | Մեհմեդ | Հեռուստասերիալ |
Անտեսանելի մարդը | 2017 | Քուրթուլաշ | Կարճամետրաժ հեռուստասերիալ |
Հայրս | 2017 | Դենիզ | Ֆիլմ |
2017–ներկա | Վարթոլու Սաադեթին / Սալիհ Քոջովալը | Հեռուստասերիալ | |
Գործի դիր | 2018 | անհայտ | Ֆիլմ |
2018 | Ալի | Ֆիլմ | |
Մյուսլյում | 2018 | Փավյոն Սահիբի | Ֆիլմ |
Թուրքական դոնդուրմա | 2019 | Ալի | Ֆիլմ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Vartolu Saadettin eski futbolcu çıktı: Bursaspor kalecisiydim, tam Galatasaray’a transfer olacakken…»։ futbolmedya.com/ site։ դեկտեմբերի 25, 2017։ Արխիվացված է օրիգինալից մարտի 15, 2018-ին։ Վերցված է մարտի 14, 2018
- ↑ «Erkan Kolçak Köstendil Kimdir?»։ Aktuelsinema.com։ Արխիվացված է օրիգինալից մարտի 15, 2018-ին։ Վերցված է մարտի 14, 2018
- ↑ «2009-2010 yılı festval değerlendirmesi»։ Animasyongazetesi.com։ փետրվարի 23, 2012։ Արխիվացված է օրիգինալից մարտի 14, 2018-ին։ Վերցված է մարտի 14, 2018
- ↑ Özsefil İbrahim Cem (հունվարի 4, 2018)։ «Erkan Kolçak Köstendil’in Yazıp Yönettiği Kısa Film Suma Los Angeles Film Ödülleri’nden Ödülle Döndü»։ Filmloverss.com։ Արխիվացված է օրիգինալից մարտի 25, 2018-ին։ Վերցված է մարտի 14, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|