Էրվին Ամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրվին Ամիրյան
Ծնվել էօգոստոսի 5, 1979(1979-08-05) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 դպրոց
Մասնագիտությունդերասան

Էրվին Վաքիլի Ամիրյան (օգոստոսի 5, 1979(1979-08-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ եզդի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրվին Ամիրյանը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 5-ին՝ Երևանում[1]։ Դերասանուհի Նորա Գրիգորյանի նախկին ամուսինն է[2][3]։

Էրվին Ամիրյանը միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Գևորգ Վարդանյանի թիվ 192 միջնակարգ դպրոցում, բարձրագույն կրթությունը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտուտում՝ 1996-2001 թվականներին։ Նույն ինստիտուտի ասպիրանտուրան ավարտել է 2004 թվականին։

Արվեստագիտության թեկնածուի աստիճան է ստացել 2005 թվականին։ 1997 թվականին Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանի հրավերով ընդունվել է Մոսկվայի «Մյուզիքլ» թատրոն։ Որպես դերասան խաղացել է Ռամ-թամ-թայգերի՝ «Կատուներ», Ֆեբյուսի՝ «Նոտեր Դամ դե Պարի» և այլ մյուզիքլներում։ Նույն մասնագիտությամբ աշխատանքի է Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում՝ 2007 թվականին։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք»-(Միրոնով)։
  • Գ.Գորինի «Հիշատակի աղոթք»-(Ֆյոդոր)։
  • Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին»-(Ստեփան)։
  • Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»-(Ռիկարդո)։
  • Ս.Դովլաթովի «Աբանամաթ»-(Բժիշկ, Լարի Շվեյցեր)։
  • Ն.Պտուշկինայի «Աննորմալը»-(Ալեքսեյ Նիկոլայեվիչ)։
  • Ա.Վամպիլովի «Բադաորս»-(Դիմա)։
  • Ա.Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է»-(Պավլին Իպպոլիտիչ), «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Կապիտոն Տիտիչ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «dasaran.am - Էրվին Ամիրյան». dasaran.am.(չաշխատող հղում)
  2. LLC, Helix Consulting. «Ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու դերասան Էրվին Ամիրյանն ամուսնալուծվել են - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «dasaran.am - Նորա Գրիգորյան». dasaran.am.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]