Էրվանդ Հայրապետյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրվանդ Շամիրի Հայրապետյանց
Ծնվել է1906, փետրվարի 5 (18)
Վարդաշատ
Մահացել է1975, մարտի 29
Լենինգրադ
ՄասնագիտությունՖիզիոլոգիա
Ալմա մատերԼենինգրադի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր և կենսաբանական գիտությունների դոկտոր
Ինչով է հայտնիտարածական վերլուծություն, կեղև-ընդերային փոխհարաբերության հարցեր, բիոնիկա

Էրվանդ Շամիրի Հայրապետյանց (1906, փետրվարի 5 (18), Վարդաշատ, Արցախի Հանրապետության Հադրութի շրջան - 1975, մարտի 29, Լենինգրադ), հայ ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1953)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1929)։ Աշխատել է Լենինգրադի համալսարանում, 1933-1936 թթ.՝ գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1936-1959 թթ.՝ լաբորատորիայի վարիչ, 1959-1975 թթ.՝ բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են տարածական վերլուծության և կեղև-ընդերային փոխհարաբերության հարցերին։ Կ․ Բիկովի հետ բացահայտել է գլխուղեղի կեղևի կապը ներքին օրգանների հետ։ Զբաղվել է նաև բիոնիկայի հարցերով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Պավլովի անվան մրցանակակիր (1962

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Высшая нервная деятельность и рецепторы внутренних органов, М.-Л., 1952
  • Принцип конвергенции анализаторных систем, Л., 1969 (соавтор)
  • Эхолокация в природе, 2 изд., перераб. и доп., Л., 1974 (соавтор)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։