Էրկի Նոոլ
Էրկի Նոոլ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | Erki Nool |
Ազգություն՝ | էստոնացի |
Մասնագիտացում՝ | քաղաքական գործիչ, թեթևատլետ և track and field coach |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 25, 1970[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վիռու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
184 սմ | |
Քաշ՝ | 84 կգ |
Էրկի Նոոլ (էստ․՝ Erki Nool, հունիսի 25, 1970[1][2], Վիռու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի թեթև ատլետ, տասնամարտի օլիմպիական չեմպիոն։ Էստոնացի քաղաքական գործիչ, Ռիյգիկոգուի անդամ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրկի Նոոլը ծնվել է 1970 թվականի հունիսի 25-ին Վիռուում։ 13 տարեկան հասակում սկսել է մարզվել Տալլինի մարզական դպրոց-ինտերնատում։ Էրկի Նոոլի խոսքերով՝ ինքը մարզվել է շաբաթական վեց օր՝ օրական հինգ ժամ, իսկ մարզական ճամբարներում՝ օրական յոթ ժամ։ Չնայած տարբեր առաջնությունների ժամանակ իր վաստակած 23 տիտղոսներին ու 9 մեդալներին՝ տասնամարտիկն ունի մեկ չիրականացած երազանք. նա այդպես էլ չի կարողացել մեկ մրցության ընթացքում հավաքել 9000 միավոր[4]։
Էրկի Նոոլը մանսակցել է չորս Օլիմպիական խաղերի 1992, 1996, 2000 և 2004 թվականներին։ 1996 թվականի խաղերի ժամանակ տասնամարտիկը 8543 արդյունքով զբաղեցրել է վեցերորդ տեղը, 2000 թվականին հռչակվել է օլիմպիական չեմպիոն, իսկ 2004 թվականին Աթենքում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ հավաքել է 8235 միավոր և զբաղեցրել 8-րդ տեղը[5]։ 2004 թվականին Էրկի Նոոլը եղել է Էստոնիայի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը[6]։
Էրկի Նոոլն իր մարզական կարիերան ավարտել է 2005 թվականին, ինչից հետո սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ Նա եղել է Տալլինի քաղաքային խորհրդի պատգամավոր, իսկ հետո դարձել է Ռիյգիկոգուի անդամ։ Էրկի Նոոլը Թեթև ատլետիկայի եվրոպական միության անդամ է և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի անդամ[6]։
Էստոներենից բացի Էրկի Նոոլը գիտի նաև ռուսերեն, ֆիններեն, անգլերեն և իտալերեն[6]։
Էրկի Նոոլի ավագ որդին նույնպես զբաղվում է թեթև ատլետիկայով[4]։
2001 թվականին թողարկվել է օլիմպիական չեմպիոն Էրկի Նոոլի պատկերով նամականիշ[7]։
Մարզական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տասնամարտի օլիմպիական չեմպիոն (2000),
- Տասնամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2001),
- Յոթնամարտի աշխարհի՝ շինության ներսում անցկացվող առաջնության արծաթե մեդալակիր (1997, 1999),
- Տասնամարտի Եվրոպայի չեմպիոն (1998),
- Յոթնամարտի Եվրոպայի՝ շինության ներսում անցկացվող առաջնության ոսկե մեդալակիր (1996),
- Տասնամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2002),
- Տսնամարտի Եվրոպայի գավաթի առաջնության քառակի հաղթող (1994, 1996, 1997, 1998),
- Էստոնիայի տասնակի չեմպիոն (վազք 100 մետր՝ 1999, վազք 110 մետր խոչընդոտներով՝ 1998, 1999, ձողացատկ՝ 1989, 1994, 1996, 1997, 2003, տասնամարտ՝ 1990, 1992)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
- ↑ 2,0 2,1 World Athletics Database
- ↑ «Состав Рийгикогу»։ Ռիյգիկոգուի պաշտոնական կայք։ Արխիվացված օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2012-02-18
- ↑ 4,0 4,1 Соммер-Калда С. Самые большие травмы Эрки Ноол получил как политик, а не как спортсмен-рекордсмен // Северное побережье : газета. — 22.11.2011.
- ↑ «Erki Nool»։ sports-reference.com։ Արխիվացված օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2012-02-18
- ↑ 6,0 6,1 6,2 Соболева Н. Эрки Ноол — герой Сиднея-2000 — в Нарве-2010 // Нарвская газета. — 05.11.2010.
- ↑ «XXVII Олимпийские игры. Сидней, Австралия (2000) Олимпийские медали»։ Олимпийская энциклопедия։ Արխիվացված օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2012-02-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Erki Nool» (էստոներեն)։ Ռիյգիկոգուի պաշտոնական կայք։ Արխիվացված օրիգինալից 2012-05-25-ին։ Վերցված է 2012-02-18
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էրկի Նոոլ կատեգորիայում։ |
|