Jump to content

Էրիկ Մորալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Մորալես
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 1, 1976(1976-09-01) (50 տարեկան)
ԾննդավայրՏիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Էրիկ Մորալես (իսպ.՝ Érik Morales, սեպտեմբերի 1, 1976(1976-09-01), Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել փոքրագույն և կիսաթեթև քաշային կատեգորիաներում։ Աշխարհի չեմպիոն երկրորդ թեթև քաշային կատեգորիայում, կիսաթեթև և երկրորդ կիսաթեթև քաշային կատեգորիաներում։

Դեբյուտը նշել է 1933 թվականի մարտին։

1997 թվականի սեպտեմբերին նոկաուտի է ենթարկել WBC վարկածով երկրորդ թեթև քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Դենիել Սարագոսային։

1998 թվականի սեպտեմբերին նոկաուտի է ենթարկել Ջունիոր Ջոնսին։

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեվին Կելլի հետ մենամարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի սեպտեմբեր ամսին կայացավ ժամանակավոր WBC տիտղոսի համար մենամարտ Էրիկ Մորալեսի և Կևին Կելլիի միջև։ Հինգերորդ ռաունդի կեսերին Մորալեսը սեղմեց հակառակորդին պարաններին և հասցրեց կրկնակի հարված նրա ծնոտին։ Այնուհետև մեքսիկացին հասցրեց աջթևային կրոս հարված Կելլիի մարմնին, և ևս մի քանի հարվածներ։ Կելլին ընկավ հատակին։ Նա ոտքի կանգնեց յոթերորդ հաշվի ժամանակ։ Մորալեսը փորձեց ծեծել հակառակորդին, սակայն անարդյունք։ Յոթերորդ ռաունդի վերջին Մորալեսը հակառակորդին հասցրեց մի շարք հարվածներ, ինչից հետո մրցավարը Մորալեսի բացարձակ առավելության պատճառով դադարեցրեց մենամարտը։

2001 թվականի փետրվարին Մորալեսը հաղթեց WBC վարկածով կիսաթեթև քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Գուտի Էսպադաս կրտսերին։

2002 թվականի հունիսին Մարկո Անտոնիո Բարերի հետ տեղի ունեցած ռևանշում հաղթող ճանաչվեց Մորալեսը։

2002 թվականի Նոյեմբերին WBC թափուր տիտղոսի համար կիսաթեթև քաշում Մորալեսը հաղթեց Փոլի Այյալուն։

2004 թվականի փետրվարին Մորալեսը հաղթեց WBC վարկածով կիսաթեթև քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Խեսուս Չավեսին։

Մեննի Պակյաոի հետ մենամարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մարտ ամսին տեղի ունեցավ մենամարտ ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոի և Էրիկ Մորալեսի միջև։ Մենամարտը ընթանում էր ագրեսիվ կերպով։ Հինգերորդ ռաունդի կեսերին գլուխներով հրեցին միմյանց բնցքամարտիկները, ինչից հետո Պակյաոյի աչքը վնասվեց։ Մրցավարը նրան ուղարկեց բժշկի մոտ։ Բժիշկը թույլ տվեց նրան շարունակել մենամարտը։ Մենամարտի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթանակը տվեցին Էրիկ Մորալեսին[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20]։

2005 թվականի սեպտեմբերին մեքսիկացին անսպասելիորեն պարտվեց Զահիր Ռահիմին։

Մեննի Պակյաոի հետ ռևանշը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարին տեղի ունեցավ Էրիկ Մորալեսի և Մենիի Պակյաոի ռևանշ մենամարտը։ Տասներորդ Ռաունդի վերջում Պակյաոն կատարեց ձախթևային կրոս հարված Մորալեսի գլխին, ինչից հետո նա ընկավ հատակին։ Նա դժվարությամբ 9-րդ հաշվի ժամանակ ոտքի կանգնեց։ Պակյաոն միանգամից հասցրեց մի շարք հարվածներ, որոնցից հետո Մորալեսն երկրորդ անգամ ընկավ։ Այս անգամ մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ Մորալեսը չվիճեց[21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32]։

Մեննի Պայաոյի հետ երրորդ մենամարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի նոյեմբերին կայացավ երրորդ մենամարտը Էրիկ Մորալեսի և Մեննի Պակյաոյի միջև։ Երկրորդ ռաունդի կեսերին Մորալեսը նետվեց գրոհի և բաց թողեց հանդիպակաց աջ ձեռքի հուկ հարված ծնոտին, ինչից հետո ընկավ ծնկների վրա։ Նա միանգամից ոտքի կանգնեց։ Երրորդ ռաունդի կեսերին Պայաոն նետվեց գրոհի և հասցրեց աջ ձեռքի հուկ հարված ծնոտին։ Այնուհետև Պակյաոն սեղմեց նրան պարաններին և հասցրեց հարվածներ։ Մորալեսը ընկավ հատակին։ Ոտքի կանգնելուց հետո Պակյաոն միանգամից հարձակվեց։ Մորալեսը ընդամենը կարողանում էր փախչել Պակյաոյի գրոհներից։ Քիչ անց Պակյաոն կրոս հարվածով տապալեց Մորալեսին, ինչից հետո նա չկարողացավ ոտքի կանգնել տասը վայրկյանում, բայց մրցավարը արդեն դադարեցրել էր մենամարտը։

Դեվիդ Դիասի հետ մենամարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսին Մորալեսը ռինգ դուրս եկավ ըննդեմ WBC տիտղոսի դափնեկիր Դևիդ Դիասի։ Առաջին իսկ վայրկյաններից Դիասը հարձակվեց գրոհ անելու, սակայն Մորալեսից անսպասելի հարված բաց թողեց և հայտնվեց հատակին։ Հաջորդ ռաունդներում Դևիդը աշխատում էր գրոհներով, իսկ Մորալեսը՝ հակագրոհներով։ Գրեթե հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվեցին Դևիդին։ Այս մենամարտից հետո Մորալեսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Էրիկ Մորալեսի և Խոսե Ալֆարոյի մենամարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ավարտին Մորալեսը հայտնեց բռնցքամարտ հետ վերադառնալու մասին։ 2010 թվականի մարտին նա ռինգ դուրս եկավ Խոսե Ալֆարոյի դեմ։ Պայքարը ընթանում էր միջին քաշում։ Տասներկու ռաունդների արդյունքում մրցավարները հաղթանակը միաձայն տվեցին Մորալեսին։

Դեննի Գարսիայի հետ մենամարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսին տեղի ունեցավ մենամարտ Էրիկ Մորալեսի և Դեննի Գարսիայի միջև։ Առաջին երկու հավասար պայքարով ընթացող ռաունդներից հետո՝ երրորդ ռաունդի վերջին երեք րոպեների ընթացքում Դեննին մեծ առավելություն ուներ Մորալեսի նկատմամբ։ Ընդմիջման ժամանակ վերականգնվել չկարողանալու պատճառով՝ չորրորդ ռաունդում Դեննիին հաջողվեց հասցնել ձախ ձեռքի կողային հարված։ Այդ հարվածից հետո Մորալեսը ենթարվեց նոկաուտի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Мэнни Пакьяо и Эрик Моралес обещают знатную битву». Արխիվացված է օրիգինալից 2006-06-18-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  2. ↑ «Букмекеры считают, что Пакьяо сильнее Моралеса». Արխիվացված է օրիգինալից 2006-02-10-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  3. ↑ «Фредди Роуч о Мэнни Пакьяо, Эрике Моралесе и Майке Тайсоне». Արխիվացված է օրիգինալից 2008-05-03-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  4. ↑ «Моралес-Пакьяо: первые прогнозы и комментарии». Արխիվացված է օրիգինալից 2007-04-04-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  5. ↑ «Эрик Моралес отправился в горы». Արխիվացված է օրիգինալից 2006-02-10-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  6. ↑ «Баррера будет болеть за Моралеса». Արխիվացված է օրիգինալից 2005-11-22-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  7. ↑ «Эрик Моралес: «У Пакьяо есть недостатки, и моя задача — использовать их»». Արխիվացված է օրիգինալից 2005-09-06-ին. Վերցված է 2017-06-30-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 54 (օգնություն)
  8. ↑ «Фредди Роуч: Пакьяо победит Моралеса секретным оружием». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  9. ↑ «Мэнни Пакьяо произвел противоречивое впечатление на журналистов». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  10. ↑ «Эксклюзивное интервью с Фредди Роучем». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  11. ↑ «Мэнни Пакьяо: «Меня нисколько не страшит ударная мощь Эрика Моралеса»». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  12. ↑ «Эрик Моралес: «Я справлюсь с любыми проблемами, которые поставит передо мной Пакьяо»». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  13. ↑ «Эрик Моралес думает о завершении карьеры». Արխիվացված է օրիգինալից 2008-01-26-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  14. ↑ «Мэнни Пакьяо и Эрик Моралес прошли взвешивание». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  15. ↑ «Майк Тайсон болеет за Моралеса, но отдает предпочтение Пакьяо». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  16. ↑ «Отчет о бое Эрика Моралеса и Мэнни Пакьяо». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  17. ↑ «Статистика боя Эрик Моралес — Мэнни Пакьяо». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 28 (օգնություն)
  18. ↑ «Эрик Моралес и Мэнни Пакьяо комментируют итоги своего боя». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  19. ↑ «Майк Тайсон: «Мэнни Пакьяо похож на батарейку Energizer»». Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  20. ↑ «БОЙ МЕСЯЦА Эрик Моралес (Мексика) — Мэнни Пакиао (Филиппины) ОДИН ДЕНЬ БЕСКОНЕЧНОЙ ВОЙНЫ». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  21. ↑ «Пресс-конференция Эрика Моралеса и Мэнни Пакьяо». Արխիվացված է օրիգինալից 2007-10-13-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  22. ↑ «Пакьяо обещает нокаутировать Моралеса». Արխիվացված է օրիգինալից 2010-11-24-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  23. ↑ «Баррера предсказывает Моралесу победу». Արխիվացված է օրիգինալից 2008-12-16-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  24. ↑ «Мэнни Пакьяо: Клянусь жизнью, что я побью Моралеса!». Արխիվացված է օրիգինալից 2006-02-10-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  25. ↑ «Фредди Роуч доволен подготовкой Мэнни Пакьяо». Արխիվացված է օրիգինալից 2008-01-29-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  26. ↑ «Эрик Моралес обещает нокаутировать Мэнни Пакьяо». Արխիվացված է օրիգինալից 2006-01-18-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  27. ↑ «Мэнни Пакяьо получил травму во время подготовки очередного секретного оружия». Արխիվացված է օրիգինալից 2006-01-18-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  28. ↑ «Моралес сообщил о своем плане на бой против Пакьяо». Արխիվացված է օրիգինալից 2007-11-14-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  29. ↑ «Мэнни Пакьяо победил Эрика Моралеса». Արխիվացված է օրիգինալից 2007-10-13-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  30. ↑ «Послематчевые комментарии Пакьяо и Моралеса». Արխիվացված է օրիգինալից 2010-11-24-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  31. ↑ БОЙ МЕСЯЦА Мэнни Пакиао (Филиппины) — Эрик Моралес (Мексика) ДВА МАТАДОРА НА ДВУХ БЫКАХ(չաշխատող հղում)
  32. ↑ БОЕЦ МЕСЯЦА Мэнни ПАКИАО — ОБУТЫЙ ЧЕМПИОН(չաշխատող հղում)