Էրիկ Աբրահամյան
Էրիկ Աբրահամյան | |
---|---|
սեպտեմբերի 24, 1961 - մարտի 1, 1994 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Հադրութ |
Մահվան վայր | Սեյիդահմեդլու, ԼՂՀ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Էրիկ Սամվելի Աբրահամյան, (սեպտեմբերի 24, 1961, Հադրութ - մարտի 1, 1994, Սեյիդահմեդլու, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1979-1981 թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1989–1994 թթ․ մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1989–1992 թթ․ եղել է Հադրութի ՊՇ ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար։ 1993 թվականից եղել է օպերատիվ ծառայության պետ։ Զոհվել է Ֆիզուլիի շրջանի Սեյիդահմեդլու գյուղում։
Էրիկ Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Արցախի Հադրութ քաղաքում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո (էջ 29)։ |