Էտիեն-Գաբրիել Մորելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էտիեն-Գաբրիել Մորելլի
ֆր.՝ Étienne-Gabriel Morelly
Ծնվել է1717[1][2]
ԾննդավայրՎիտրի-լե-Ֆրանսուա
Մահացել է1778[2]
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և քաղաքական գործիչ
Étienne-Gabriel Morelly Վիքիպահեստում

Էտիեն-Գաբրիել Մորելլի (ֆր.՝ Etienne-Gabriel Morelly, 1717 կամ 1718 - ՞), 18-րդ դարի ֆրանսիացի ուտոպիստ կոմունիստ։ Ապրել և աշխատել է Վիտրի լը Ֆրանսուա քաղաքում, եղել է ուսուցիչ։

Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Մորելլիի հայացքները շարադրված են «Բազիլիադա» (1753) պոեմում և «Բնության կոդեքսը կամ նրա օրենքների ճշմարիտ ոգին» (1755) տրակտատում։ Քննադատելով ժամանակի հասարակական կարգերի այլասերվածությունն ու թշվառությունը՝ Մորելլին գտնում է, որ դրանք մասնավոր սեփականության ծնունդ են և հակասում են բանականությանն ու բնությանը, հետևաբար, մարդիկ պետք է բանականորեն հրաժարվեն անհավասարությունից և վերադառնան կորցրած բնական վիճակին։ Անցյալի կոմունիզմը անգիտակցական էր, ապագայինը պետք է լինի գիտակցական։ Ապագա հասարակության մասին գաղափարները Մորելլին շարադրել է օրենսդրական նախագծերի ձևով, որն արտահայտվում է հետևյալ հիմնական սկզբունքներում՝ մասնավոր սեփականության վերացում, բոլոր քաղաքացիներին աշխատանքով ապահովելու իրավունք, յուրաքանչյուր քաղաքացու հանրորեն օգտակար աշխատանքով զբաղվելու պարտականություն՝ «իրենց ուժերին, ձիրքերին և տարիքին համապատասխան»։ Մորելլին ենթադրում էր, որ կոմունիզմը պետք է իրականանա ոչ թե առանձին փոքր համայնքներում, ինչպես կարծում էին վաղ ուտոպիստները, այլ ամբողջ երկրում։ Մորելլին ավելի հստակ, քան 16-18-րդ դարերի մյուս ուտոպիստները, արտահայտեց ֆիզիկական և մտավոր աշխատանքների հակասության վերացման գաղափարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 53 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]