Jump to content

Էսքի Դյուրբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսքի Դյուրբե
Ղրիմի թաթարերեն՝ Eski Dürbe
Քարտեզ
Քարտեզ
Տեսակթյուրբե
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ԲնակավայրԲախչիսարայ
Շինության ձևդամբարան
Ներկա վիճակկանգուն
 Eski Durbe Վիքիպահեստում

Էսքի Դյուրբե (Ղրիմի թաթարերեն՝ Eski Dürbe, բառացի՝ «հին դամբարան»), ճարտարապետական հուշարձան[1], Բախչիսարայի ամենահին դամբարանն է։ Ըստ որոշ տվյալների կառուցվել է 14-րդ դարում, ավելի շուտ քան Խանի պալատը։ Գտնվում է Չուրուք Սու գետի ձախ ափին, Խանի պալատից 180 մ դեպի հարավ-արևելք, Զոյա Կոսմոդեմյանսկայայի փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսքի Դյուրբե, փորագրանկարը
Օ․ Ռաֆֆեի (1838)

Էսքի Դյուրբեն ճարտարապետական և պատմական նշանակության հուշարձան է, կառուցվել է Ոսկե Հորդայի ժամանակ։ Դամբարանը վատ է ուսումնասիրված, և անհայտ է, թե ով է այնտեղ թաղված։

Բախչիսարայի պատմամշակութային և հնագիտական թանգարան-արգելոցի գիտական գծով գլխավոր տնօրեն Էմիլ Սեյդալիևը գտնում է, որ

Միայն բանավոր լեգենդներ կան, որ այստեղ թաղված է ինչ-որ բեյ, որը մինչև Բախչիսարայի հիմնումը տիրել է հովտին։ Նրան այդպես էլ անվանում են՝ Դերե Բեյ - «հովտի իշխան»։ Բայց, թե ով է նա եղել և ինչու է իր վերջին հանգրվանը գտել այստեղ՝ ոչ-ոք չգիտի։ Ամեն դեպքում, ոչ մի ձեռագիր աղբյուրում այսպիսի մարդ չի հիշատակվում[2]։

Էսքի Դյուրբեն առաջ շրջապատված է եղել գերեզմանատնով։ 19-րդ դարի նկարներում և 20-րդ դարի լուսանկարներում գերեզմանաքարերը երևում են։ 1927 թվականին Էսքի Դյուրբեում վերականգնման աշխատանքներ են տարվել։ Վերականգնվել են գմբեթը, թյուրբեի և բակի կորսված մասերը։ Երկաթե դռներն են դրվել։ 1965 թվականին դամբարանը վերականգնվել է ևս մեկ անգամ, ցեմենտով պատվել է տանիքը, որը 1990-ական թվականների կեսին ծածկվել է թիթեղով[3]։ 2013 թվականին Էմիլ Սեյդալիևի ղեկավարությամբ կատարվել են ուսումնասիրություններ և հուշարձանը թվագրվել է մոտավորապես 17-րդ դարով[3]։

Ըստ արևելագետ ակադեմիկոս Հովսեփ Օրբելիի Էսքի Դյուրբեի ճարտարապետական ոճը վերցրել են հայկական ճարտարապետությունից, իսկ հետո խանի պալատի ճարտարապետությունը ազդվել է այս դամբարանից[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волкова Т. Крым. Персональный гид. — Симферополь, 2003. — 224 с. (ռուս.)
  • Крикун Е. В. Памятники крымскотатарской архитектуры (XIII-XXвв.). — Симферополь: Крымучпедгиз, 1998. — 112 с. (ռուս.)
  • Нагаевская Е. В. Бахчисарай — Симферополь. — Симферополь, 1979. — 144 с. (ռուս.)
  • Фадеева Т. М. Бахчисарай и окрестности: путеводитель. — Симферополь: Бизнес — Информ, 2000. — 208 с. (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Про впорядкування справи обліку та охорони пам'ятників архітектури на території Української РСР Рада Міністрів УРСР; Постанова від 24.08.1963 № 970». zakon4.rada.gov.ua.
  2. «Археологические загадки Бахчисарая». 1k.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  3. 3,0 3,1 «Мавзолей «Эски-Дюрбе»». Бахчисарайский историко-культурный и археологический музей-заповедник. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  4. Бабенко Г. А., Дюличев В. П. Шедевры мусульманской архитектуры Крыма. — Симферополь: ОАО "Симфероп. гор. тип.", 2008. — 320 с. (ռուս.)