Էստոնիայի անվտանգային գիտությունների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնիայի անվտանգային գիտությունների ակադեմիա
ՏեսակԿիրառական գիտությունների համալսարան
Հիմնադրված է1992[1]
Երկիր Էստոնիա
Կայքsisekaitse.ee/epsa
 Estonian Academy of Security Sciences Վիքիպահեստում

Էստոնիայի անվտանգային գիտությունների ակադեմիա (էստ. ՝ Eesti Sisekaitseakadeemia) հանրային մասնագիտացված համալսարան է Էստոնիայում։ Այն ապահովում է Էստոնիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող էստոնական քաղաքացիական ծառայողների մասնագիտական կրթությունը։ Դրա նպատակն է ապահով պետություն և կայուն զարգացում ապահովել և նպաստել Եվրամիության անվտանգությանը։ այն հիմնմադրվել է 1992 թվականի ապրիլի 15-ին և հաստատված է Տալլինում[2]։ Այն ունի հաստատություներ Պյարնումաաում և Վեյք Մարջա Փերիշում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան հիմնադրվել է 1992 թվականի ապրիլի 15-ին Էստոնիայի կառավարության կողմից։ Ուսումնասիրությունները սկսվել են հոկտեմբերի 12-ին։ Դասընթացներ են անցկացվել ոստիկանության, հետաքննության, մաքսայինի, սահմանապահ և պաշտպանական ուժերի կուրսանտների համար։ 1993 թվականին դպրոցը վերանվանվեց Էստոնիայի ռազմական ակադեմիա։ 1999 թվականին պաշտպանական ուժերի սպաների ուսուցումը տեղափոխվեց Էստոնիայի ռազմական ակադեմիա։ 2004 թվականին ակադեմիային միացավ Väike-Maarja Rescue դպրոցը և 2006 թվականին Paikuse ոստիկանական դպրոցը։ 2010- թվականին ոստիկանության և սահմանապահների համատեղ կոլեգիայի ձևավորման շնորհիվ, ակադեմիան բարեփոխվեց` միավորելով ոստիկանության և սահմանապահների քոլեջը։ Բացի այդ, ձևավորվեց Ներքին անվտանգության ինստիտուտ։ 2015 թվականին արտագաղթի ուսումնասիրությունները տեղափոխվել են Տալլինի համալսարան[3]։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը խորհուրդն է։ Խորհուրդը բաղկացած է ռեկտորից, պրոռեկտորներից, տնօրեններից, ինստիտուտի ղեկավարից, գիտական անձնակազմի, ուսանողական մարմնի և ՆԳՆ ներկայացուցիչներից։ Խորհրդի ղեկավարը ռեկտորն է։ Գործում է նաև Խորհրդատվական մարմին, որն ակադեմիայի զարգացման վերաբերյալ առաջարկներ է ներկայացնում ռեկտորին, խորհրդին և ՆԳՆ նախարարությանը։ Ռեկտորի թեկնածությունն առաջարկում է նաև ռեկտորատը, որը բաղկացած է պրոռեկտորներից և քոլեջների տնօրեններից։ Ակադեմիան բաղկացած է քոլեջներից, ինստիտուտներից և կենտրոններից։ Կան չորս քոլեջներ և մեկ ինստիտուտ՝ Ֆինանսական քոլեջ, Արդարադատության քոլեջ, Ոստիկանության և սահմանապահ զորքերի քոլեջ, Փրկարարական քոլեջ և Ներքին անվտանգության ինստիտուտ։ Կենտրոնները ղեկավարում են պրոռեկտորները։ Գիտական գործերի գծով պրոռեկտորը ղեկավարում է Լեզվի կենտրոնը, Շարունակական կրթության կենտրոնը և Գործերի վարչությունը։ Զարգացման պրոռեկտորը ղեկավարում է IR և զարգացման դեպարտամենտն ու գրադարանը։ Բացի այդ, կան տարբեր վարչական բաժանմունքներ, ինչպիսիք են՝ Վարչության բաժինը, Ֆինանսական բաժինը, Գլխավոր վարչությունն ու Կապի վարչությունը[4][5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. «The Estonian Academy of Security Sciences». sisekaitse.ee.
  3. «Ajalugu». sisekaitse.ee (էստոներեն).
  4. «Sisekaitseakadeemia põhimäärus». riigiteataja.ee (էստոներեն).
  5. «Structure of the EASS». sisekaitse.ee.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի անվտանգային գիտությունների ակադեմիա» հոդվածին։