Էստավայե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Էստավայե
ֆր.՝ Estavayer
Estavayer-le-Lac old city.jpg
Կոորդինատներ: 46°51′0.01″ հս․ լ. 6°50′50.02″ ավ. ե. / 46.8500028° հս․. լ. 6.8472278° ավ. ե. / 46.8500028; 6.8472278
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես40,36 կմ²
ԲԾՄ448 մետր
Բնակչություն9494 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[1],
9712 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Փոստային ինդեքսներ1470, 1475, 1486, 1489, 1541 և 1542
Ավտոմոբիլային կոդFR
Պաշտոնական կայքestavayer.ch
##Էստավայե (Շվեյցարիա)
Red pog.png

Էստավայե (ֆրանսերեն՝ Estavayer), համայնք Շվեյցարիայի Ֆրիբուրի կանտոնում: Բրուայե շրջանի վարչական կենտրոնն է: Գտնվում է Նյոշատել (Նևշատել) լճի հարավային ափին, Իվերդոն ու Բեռն քաղաքների միջև: Զբաղեցնում է 40,13 քառակուսի կիլոմետր տարածք: 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը կազմել է 9.494: Համայնքը կազմավորվել է 2017 թվականի հունվարի 1-ին, շրջակա յոթ բնակավայրերի՝ Էստավայե լը Լակ քաղաքի և Բուսի, Մորեն, Մուրի, Ռոյրե լը Պրե, Վեռնեյ ու Վուիսան գյուղերի միավորմամբ[3]: Պատմական փաստաթղթերում Բուսին առաջին անգան հիշատակվել է 1142 թվականին՝ որպեսBussey, Մորենը՝ 1216-ին՝ որպես Morens, Մուրին՝ 1228-ին՝ որպես Muris, Ռոյրե լը Պրեն՝ 1288-ին՝ որպես en Ruere: Վեռնեյն ինքն էլ կազմավորվել է երեք համայնքների՝ Օտավոյի, Ֆորեի ու Մոնբրելոյի միավորոման արդյունքում, որ տեղի է ունեցել 2006 թվականի հունվարի 1-ին[4]:

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Դը Ռիվա մատուռը (De Rivaz Chapel), Սակրե Կյոր մատուռը (Sacré-Coeur Chapel), Շենո դղյակը (Chenaux Castle), Սեն Լորեն վանքը, դոմինիկյան կույսերի վանքը, քաղաքային պարիսպն ու մյուս ամրությունները, Դիմի և Sires d’Estavayer շենքերը Էստավայե լը Լակում, Սեն Մորիս եկեղեցին Բուսիում, Սեն Պիեռ եկեղեցին ու La Molière աշտարակը Մուրիսում: Բացի այդ, Էստավայե լը Լակ քաղաքը և Բուսի ու Վուիսան գյուղերն ամբողջությամբ ներառվել են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]